Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Դիլիջանի առողջարանային համալիր» ԲԲԸ -ին պատկանող գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

14.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Դիլիջանի առողջարանային համալիր» ԲԲԸ -ի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա մինասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019 թվականի մայիսի 13-ին ժամը 11:00-«Դիլիջանի առողջարանային համալիր» ԲԲԸ-ի գույքերի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։
2019 թվականի հունիսի 5-ին ժամը 11:00-ին «Դիլիջանի առողջարանային համալիր» ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Մինասյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի «Դիլիջանի առողջարանային համալիր» ԲԲԸ-ին պատկանող գույքերի կրկնաճուրդ վաճառքը բաց դասական եղանակով 1-867 լոտերով։ Լոտ 1 «Դիլիջանի առողջարանային համալիր» ԲԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Պարզ լիճ 14 հասցեում գտնվող առողջարանային համալիրը։ Այն իր մեջ ներառում է թվով 9 շինություն, որոնք կառուցվել և շահագործվել են համապատասխանաբար 1975/80թթ. Լոտի մեկնարկային գինն է 850,140,000 ՀՀ դրամ։ Գնորդը պետք է վճարի հողի կադաստրային արժեքը, որը կազմում է 24,840,000 (քսանչորս միլիոն ութ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ, որը ներառված չէ համալիրի շուկայական արժեքի մեջ (հողի կադաստրային արժեքը վճարված չի)։
2-866 լոտերը, թվով 865 անվանում ապրանքներ, որոնք հանդիսանում են հյուրանոցային համարների կահույքները, խոհանոցային պարագաներ, տեխնիկաները, բուժական համալիրի տեխնիկաները և այլ գույքեր, որոնց ցանկը ներկայացված է կից հավելված 1-ում։ Լոտերը գտնվում են տարբեր վիճակում, դրանցից որոշները աշխատող են, մյուսները վերանորոգման ենթակա կամ անսարք վիճակում, որոնց արժեքները ընդհանուր կազմում են՝ 45,791,550 ՀՀ դրամ: Լոտերը կարող են ուսումնասիրվել իրենց գտնվելու վայրերում ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Պարզ լիճ 14 հասցեում մինչև աճուրդի կայացման նախորդ օրը։ Աճուրդի կանոնակարգին կարող եք ծանոթանալ և այն ստանալ այցելելով սնանկության կառավարչի գրասենյակ։ Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև աճուրդի մասնակցության վճարի, որը կազմում է 10.000 ՀՀ դրամ և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որը կազմում է լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 5%: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի «Դիլիջանի առողջարանային համալիր» ԲԲԸ-ի սնանկության հատուկ հաշվին ՝«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ հ/հ220493333276000՝ մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով/: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտերի ամբողջական ցանկին, գույքերի վիճակի և այլ հարցերի դեպքում կարող եք դիմել սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Մինասյանին /ք. Երևան, Արշակունյաց 17 հեռ. 093 33 03 23/։

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 17

Հեռ..` +37493330323

Էլ. փոստ`