Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Վարդան Կորյունի Թարոյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

15.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/Ձ Վարդան Կորյունի Թարոյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. հունիսի 13-ին, ժամը 12:00-ին Ա/Ձ Վարդան Կորյունի Թարոյանի սնանկության գործով կառավարիչ Զ.Վարդանյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Վարդան Թարոյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, <<Յունիբանկ>> ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի աճուրդը բաց դասական եղանակով մեկ լոտով.
Լոտ 1- ք. ՀՀ Արարատի մ., Մխչյան համայնք, Արտաշատի խճ. 26 հասցեում գտնվող անշարժ գույքը: Շենքի ընդհանուր բնութագիրը՝ քարե 2 հարկանի, նկուղային հարկով, շենքի վիճակը լավ: Հողատարածքի նկարագիրը՝ կադաստրային համարը՝ 03-059-0059-0013, ընդհանուր մակերեսը՝ 0.20 հա, ձևը՝ բազմանկյուն: Բնակելի տան նկարագիրը՝ կադաստրային համարը՝ 03-059-0059-0013-001, ընդհանուր մակերեսը՝ 414.6 քմ: Առկա է բաց պատշգամբ, պատերը՝ տուֆ քար, տանիք՝ թիթեղյա: Ներքին հարդարում՝ խոհանոց՝ հատակը սալիկապատ, պատերը՝ լատեքս տեսակի ներկով հարդարված, հատակը՝ սալիկապատ և լամինատե, 2-րդ հարկում՝ բետոնածածկ, պատերը՝ 1-ին հարկում լատեքս ներկով հարդարված, 2-րդ հարկի սենյակների պատերը՝ սոսնձաներկ, հին վերանորոգում, պատուհանները՝ փայտյա՝ երկտակ և մետաղապլաստե, սահնանգույց՝ լոգարանի և զուգարանի հատակը և պատերը սալիկապատ: Բնակելի տունը ապահոված է ջրով, էլ.հոսանքով, գազաֆիկացված է: Ըստ վկայականի ունի ջերմոց՝ 524.5քմ, կաթսայատուն՝ 6.0քմ, մառան՝ 16.6քմ, պարիսպ՝ 6.1 և 6քմ/գրավ/: Անշարժ գույք իր մեջ ներառում է առևտրի սրահ: Կադաստրային համարը՝ 03-059-0059-0013-002, իրավունքի տեսակը՝ գրավ, նկարագիրը՝ ընդհանուր մակերեսը՝ 315.4 քմ: Ներքին դռները՝ եվրո, պատուհանները՝ եվրո: Հատակը՝ կերամիկական սալիկ, պատերը և առաստաղը՝ լատեքս տեսակի ներկով հարդարված, սանհանգույցի պատերը և հատակը կերամիկական սալիկներով երեսպատված: Տեղադրությունը էլ. հոսանքով, գազով խմելու ջրով ապահոված է: Տեղադրված են անվտանգության, օդափոխության, հակահրդեհային, ջեռուցման համակարգեր, օդորկիչ: Ներքին հարդարանքը /0-6/ սանդղակով համապատասխանում է 4 կատեգորիային, լավ վիճակ: ՀՀ Արարատի մ., Մխչյան համայնք, Արտաշատի խճ. 26 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականության վկայականի համար՝ 2791860: Գրավի իրավունքի վկայականի համար՝ N08022016-03-0004:
Լոտի մեկնարկային գինը 114.850.000 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման և վտարման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ դրամարկղ կամ փոխանցումով Խաչիկ Արսենյանի սնանկության հատուկ հաշվին` ՙԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ՚ ՓԲԸ 220539671994000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի Վեդիի նստավայր / ք.Վեդի, Արարատյան 55/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Զ.Վարդանյանին /հեռ.098 566 547/:

Հասցե` ք.Երևան, Նոր Արեշ 28 փ., 23 տուն

Հեռ..` +374 98 56 65 47

Էլ. փոստ`