Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Գնդասար ՀԷԿ» ՍՊԸ-ի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

16.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

14.05.2019թ. հայտարարված «Գնդասար ՀԷԿ» ՍՊԸ-ին պատկանող գույքերի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
03.06.2019թ.-ին, ժամը 12.00-ին «Գնդասար ՀԷԿ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի ընկերությանը պատկանող գույքերի աճուրդը առանձին- առանձին լոտերով:
Կրկնաճուրդի ներկայացվող գույքերի արժեքները 10%-ով նվազեցված են նախորդ աճուրդի մեկնարկային գներից և համապատասխանաբար կազմում են`
Լոտ 2. Տրանսպորտային միջոց` MAZ KS-3577-2-1 (MAZ-5334) մակնիշի 313 US 65 պետ. համարանիշի ավտոմեքենա-2.726.500 ՀՀ դրամ.
Լոտ 3. Տրանսպորտային միջոց` URAL 4320 մակնիշի 314 US 65 պետ. համարանիշի ավտոմեքենա-64.800 ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում`անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028023875100 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան / ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19շ,, 19 բն.

Հեռ..` 091401922

Էլ. փոստ`