Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աշոտ Համբարձումի Տեր-Թադևոսյանի սնանկության վարույթում առկա գույքերի կրկնաճուրդ վաճառքի կազմակերպման մասին

16.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Աշոտ Համբարձումի Տեր-Թադևոսյանի սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. հունիսի 5-ին ժամը 14:30-ին Աշոտ Համբարձումի Տեր-Թադևոսյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյանի կողմից <<ՍԳԿԿ>> ԻԿԿ-ի նստավայրում /հասցե՝ ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ կանցկացվի Աշոտ Համբարձումի Տեր-Թադևոսյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար «Յունիբանկ» ԲԲԸ-ում պարտապանի և երրորդ անձանց կողմից գրավադրված անշարժ գույքերի բաց դասական եղանակով աճուրդը, ընդհանուր թվով 2 լոտ`

Լոտ 1 - ՀՀ Վայոց Ձորի մարզ, Գնդեվազ համայնք, Մայրաց թիվ 5 հասցեում գտնվող անշարժ գույք /կիսակառույց՝ 1985-ական թվ./ (հողամասի մակերեսը՝ 396.5քմ, շենքի մակերեսը՝ 267.3քմ, հարկայնությունը՝ 2 հարկ, սեփականության վկայական՝ թիվ 2790168), մեկնարկային գինը՝ 1.260.000 ՀՀ դրամ:
Լոտ 2 -ՀՀ Վայոց Ձորի մարզ, Ձերմուկ համայնք, Գետափնյա փողոց թիվ 20 հասցեում գտնվող անշարժ գույք /պահակատուն/ (հողամասի մակերեսը՝ 2000 քմ, շենքի մակերեսը՝ 35.4 քմ, սեփականության վկայական՝թիվ 2050156), մեկնարկային գինը՝ 12.564.000 ՀՀ դրամ, հողամասը ծանրաբեռնված է կադաստրային արժեքով՝ գույքի գնորդը վճարում է նաև տվյալ պահին գործող կադաստրային արժեքը:

Գույքի /գույքերի/ վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված բոլոր ծախսերն և գործողությունները կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի Աշոտ Համբարձումի Տեր-Թադևոսյանի սնանկության հատուկ հաշվին՝ Հ/Հ 1150018622632604, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանում /հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն /լոտերն/ ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը ՀՀ սնանկության դատարանում /հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2/ կամ գույքի /գույքերի/ գտնվելու վայրում:

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Գ.Նժդեհի 8/29

Հեռ..` +37494700073

Էլ. փոստ`