Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սաղաթել Դավթյանի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

16.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

03.04.2019թ. հայտարարված Սաղաթել Դավթյանի գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
06.06.2019թ. ժամը 09:30-ին Սաղաթել Դավթյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Սաղաթել Դավթյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդը:
Կրկնաճուրդի ներկայացված գույքի արժեքը 10 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային գնից և կազմում է.
Լոտ 1 Հունդաի Սոնատա-2,0 մակնիշի 10 ՕԼ 964 պետ․ համարանիշի, 2000թ․ արտադրության ավտոմեքենա, մեքենան գտնվում է ապակոմպլեկտավորված վիճակում, պիտանի չէ շահագործման – 46 800 ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028004047019 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19շ,, 19 բն.

Հեռ..` +374 91 401922

Էլ. փոստ`