Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ՍՏԱՏՈՒՍ ԸՆԴ ԿՈ» ՍՊԸ-ի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

16.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

14.05.2019թ. հայտարարված «ՍՏԱՏՈՒՍ ԸՆԴ ԿՈ» ՍՊԸ-ի գույքի աճուրդը չի կայացեր հայտեր չլինելու պատճառով:
03.06.2019թ. ժամը 13:00-ին «ՍՏԱՏՈՒՍ ԸՆԴ ԿՈ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի «ՍՏԱՏՈՒՍ ԸՆԴ ԿՈ» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների ապահովման միջոց երրորդ անձանց պատկանող գրավադրված գույքի աճուրդը:
Կրկնաճուրդի ներկայացվող գույքի արժեքը նվազեցված չէ նախորդ աճուրդի մեկնարկային գնից և կազմում է.
Լոտ 1. ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Հր. Ներսիսյան փողոց 1 շենք, 66 բն., 65.0 /քմ/ ընդհանուր մակերեսով, սեփականության վկայական՝ 07112012-01-1535, հանդիսանում է Սամվել Վանիկի Բալոյանի և Սուսաննա Սուրենի Դոխոլյանի համատեղ սեփականությունը-18.452.900 ՀՀ դրամ:
Անշարժ գույքը ծանրաբեռնված է երրորդ անձի իրավունքով, գնորդը պետք է կատարի վտարման աշխատանքները:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028024722400 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանին /հեռ. (091) 40-19-22)/:

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19շ,, 19 բն.

Հեռ..` +374 91 401922

Էլ. փոստ`