Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Այթիմաստեր» ՍՊԸ-ի սնանկության վարույթում առկա գույքի աճուրդ վաճառքի կազմակերպման մասին

16.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Այթիմաստեր>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. հունիսի 5-ին ժամը 15:00-ին <<Այթիմաստեր>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գ. Մկրտչյանի կողմից <<ՍԳԿԿ>> ԻԿԿ-ի նստավայրում /հասցե՝ ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ կանցկացվի <<Այթիմաստեր>> ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովելու համար՝ պարտապանի և երրորդ անձի կողմից <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի բաց դասական եղանակով աճուրդը, ընդհանուր թվով 1 լոտ`

Լոտ 1 - ՀՀ Արագածոտնի մարզ, Ագարակ համայնք, 2-րդ փողոց թիվ 38 հասցեում գտնվող բնակելի տուն (հարկայնությունը՝ 2 հարկ, մակերեսը՝ 207.2քմ, որից 1-ին հարկը՝ 105.6քմ, հնոց՝ 3.6քմ, լոգարան՝ 7.8քմ, ավտոտնակ՝ 23.5քմ, ծածկոց՝ 5.7քմ, գոմ՝ 25.8քմ, թոնրատուն՝ 19.0քմ, տնտ. պահեստ՝ 17.8քմ, սեփ. վկայական՝ թիվ 2795187 տրված՝ 15.12.2010թ.), մեկնարկային գինը՝ 18.600.000 ՀՀ դրամ:

Անշարժ գույքը ծանրաբեռնված է բնակիչներով, որոնց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից:
Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված բոլոր ծախսերն և գործողությունները կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի <<Այթիմաստեր>> ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝ Հ/Հ 1150016480500573, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանում /հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը ՀՀ սնանկության դատարանում /հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2/ կամ գույքի /գույքերի/ գտնվելու վայրում:

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք.Գյումրի, Գ.Նժդեհի 8/29

Հեռ..` +374 94 700073

Էլ. փոստ`