Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Հրվանդան» ՍՊԸ-ի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

16.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

14.05.2019թ. հայտարարված «Հրվանդան» ՍՊԸ-ի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
03.06.2019թ. ժամը 12:30-ին «Հրվանդան» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի «Հրվանդան» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդը:
Կրկնաճուրդի են ներկայացվում Ընկերությանը պատկանող անշարժ և շարժական գույքեր՝ երեք առանձին լոտերով, որոնց արժեքները 10 տոկոսով նվազեցված են նախորդ աճուրդի մեկնարկային գներից և համապատասխանաբար կազմում են՝
Լոտ1. ք. Հրազդան, Հարավ թաղ., ¦Չիմնի Քռա§ տեղամաս, թիվ 2/1 կոմպրեսորային մասնաշենք և շվաքարան: Հողամասը` 1750 քառ/մ, կոմպրեսորային մասնաշենքը` 117.25 քառ/մ, շվաքարանը` 112.2 քառ/մ, սեփականության վկայական` 2642748: Օտարման դեպքում հողամասի կադաստրային արժեքի վճարման պայման- 31.230.400 դրամ,
Լոտ 2. ք. Հրազդան, Հարավ թաղ., ¦Չիմնի Քռա§ տեղամաս, թիվ 3/1 շինություն: Հողամասը` 0.02 հա, ավազանը` 27.95 քառ/մ, սեփականության վկայական` 2642747: Օտարման դեպքում հողամասի կադաստրային արժեքի վճարման պայման – 4.540.300 դրամ,
Լոտ 3. Շարժական գույք թվով 27 անվանում, ընդհանուրը՝ 9.589.400 ՀՀ դրամ,
1. Կորեկտոր ELKORR-1 հատ,
2. Հաշվիչ ՌԳ 250-1 հատ,
3. Ճնշակ /4 թձ5 /250Թկի-1 հատ,
4. Բարձր ճնշման կուտակիչներ 400լ -1 հատ,
5. Հետադարձ ճնշման կուտակիչներ 800լ - 2 հատ
6. Յուղազտիչ- 1 հատ,
7. Տրանսֆորմատոր 400 ԿՎՏ,
8. Մալուխ-35 մմ, 245 գծ/մ,
9. Գազատար խողովակ 108մմ - 539 գծ/մ,
10. Շանթարգելիչ- 2 հատ,
11. Էլեկտրոնային ճշտիչ-1 հատ,
12. Առաջնային ցանցային զտիչ-1 հատ,
13. Գազային զտիչ-1 հատ,
14. Հետադարձ փական -1 հատ,
15. Խողովակների հենասյուն-120 գ/մ,
16. Հովացման ռադիատոր-1 հատ,
17. Կոմպրեսորային մասի ավտոմատիկա,
18. Ցուցիչներ- 1հատի արժեքը-5000 դրամ,
19. Կոմպրեսորի համար նախատեսված պոմպեր-2 հատ,
20. Ջրի մետաղական տարրա 24 տոննա-1 հատ,
21. Ջրամատակարարման խողովակաշար-75մ,
22. Ջրի պոմպ – 1 հատ,
23. Հենասյուն, յուր. երկարությունը 5 մ -13 հատ,
24. Տրանսֆորմատորի անջատիչ-2 հատ.
25. Լուսավորման վահանակ-7 հատ,
26. Կոմպրեսոր Բորեց 10 մ/խոր.- 1 հատ,
27. Կոմպրեսատոր 4ԳՈՒ/250/ՎՊ3:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028024559000 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19շ,, 19 բն.

Հեռ..` +374 91 401922

Էլ. փոստ`