Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Դոլչե Էլիտ» ՍՊԸ-ի գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման վերաբերյալ

24.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Դոլչե Էլիտ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Հակոբ Վոլոդյայի Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. մայիսի 23-ին ժամը 12:30-ին ՙԴոլչե Էլիտ՚ ՍՊԸ-ի գույքերի կրկնաճուրդ-վաճառքը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով:
2019թ. հունիսի 18-ին ժամը 12:30-ին ՙԴոլչե Էլիտ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Հակոբ Ասոյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում տեղի կունենա ՙԴոլչե Էլիտ՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, ՙԴոլչե Էլիտ՚ ՍՊԸ-ի պարտավորությունների համար ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված, ինչպես նաև գրավի առարկա չհանդիսացող շարժական գույքերի կրկնաճուրդ-վաճառքը, բաց դասական եղանակով երկու առանձին լոտերով:
ՙԴոլչե Էլիտ՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույք, որը գրավադրված է ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ-ում՝
12.լոտ - Սալիկներ արտադրելու կաղապար 350 քմ, մեկնարկային գինը՝ 83.000 ՀՀ դրամ,
ՙԴոլչե Էլիտ՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույք, որը չի հանդիսանում գրավի առարկա՝
22.լոտ - Կառ էլեկտրական, չաշխատող 1 հատ, մեկնարկային գինը՝ 37.000 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր:Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերս Բանկ՚ ՓԲԸ-ում բացված ՙԴոլչե Էլիտ՚ ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին 1930002420270200 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանին:Հեռ. 091.334.691:

Հասցե` ք.Երևան, Դ.Մալյան 2, բն.125

Հեռ..` +374 91 334691

Էլ. փոստ`