Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արմեն Աշոտի Հովհաննիսյանին և երրորդ անձանց սեփակականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդի մասին

24.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արմեն Աշոտի Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

22.05.2019թ Արմեն Աշոտի Հովհաննիսյանին և երրորդ անձանց սեփակականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդը 21.06.2019թ. ժամը 14:00 ք.Երևան, Արշակունյաց 5/311 հասցեում կանցկացվի Արմեն Աշոտի Հովհաննիսյանին և երրորդ անձանց սեփակականության իրավունքով պատկանող, <Ինեկոբանկ> ՓԲԸ-ում գրավադրված՝ հետեւյալ գույքերի աճուրդ՝ բաց դասական եղանակով, մեկ լոտով:
Աճուրդի մեկնարկային գինն է` 1.701.000 ՀՀ դրամ: Աճուրդի է հանվելու`
Լոտ 2 Մերսեդես-Բենց ML 320, 2001թ. արտադրության, 11 ՕՏ 122 հաշվառման համարանիշի, 4JGAB54E31A285611 նույնացման համարով մարդատար ավտոմեքենա, լոտ 2 մեկնարկային գինն է՝ 1.701.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ-ի Շենգավիթ մ/ճ Արմեն Հովհաննիսյանի 2473604723250000 սնանկության հատուկ հաշվին`մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողներն աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Ե.Օտյան 53/2/: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գնորդը կրելու է գույքային իրավունքի ձևակերպման և մինչ այդ իրավունքի գրանցման պահը գոյացած գույքահարկի վճարման պարտավորությունները: Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Լ.Պետրոսյանին, հեռ. 091-312-319 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5/104

Հասցե` ք. Երեւան, Մոլդովական 7 շ., բն 18

Հեռ..` +374 91 312319

Էլ. փոստ`