«Մոլտո Բենե» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովելու համար վերջինիս և/կամ երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին հայտարարություն
27.06.2019
2019թ. հուլիսի 15-ին, ժամը 16:30-ին «Մոլտո Բենե» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Ասատրյանի կողմից ք. Երևան, Սայաթ-Նովա 21ա 48 հասցեում կանցկացվի «Մոլտո Բենե» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովելու համար վերջինիս և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդ վաճառք 4 լոտով`
Լոտ 1։ ՀՀ, Տավուշի մարզ, Խաչարձան գ. համայնք, հողամաս: Սեփ. վկայական՝ 2593875, տրված 30.10.2009թ.: Սեփականատեր Արսեն Ղուլարյան:
Նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, օգտագործման նպատակաը՝ վարելահող, անշարժ գույքի նկատմամաբ իրավունքների գրանցման վկայական թիվ 09072012-11-0011:
Հողամասի չափը՝ 0.27 :
Մեկնարկային գինը կազմում է 777.600 /յոթ հարյուր յոթանասունյոթ հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ:
Լոտ 2։ ՀՀ, Տավուշի մարզ, Խաչարձան գ. համայնք, հողամաս: Սեփ. վկայական՝ 2739654, տրված 05.02.2010թ.: Սեփականատեր Արսեն Ղուլարյան:
Նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, օգտագործման նպատակաը՝ վարելահող, անշարժ գույքի նկատմամաբ իրավունքների գրանցման վկայական թիվ 09072012-11-0016:
Հողամասի չափը՝ 0.462 :
Մեկնարկային գինը կազմում է 1.441.800 /մեկ միլիոն չորս հարյուր քառասունմեկ հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ:
Լոտ 3։ ՀՀ, Տավուշի մարզ, Խաչարձան գ. համայնք, հողամաս: Սեփ. վկայական՝ 2606527, տրված 15.02.2009թ.: Սեփականատեր Արսեն Ղուլարյան:
Նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, օգտագործման նպատակաը՝ վարելահող, անշարժ գույքի նկատմամաբ իրավունքների գրանցման վկայական թիվ 09072012-11-0012:
Հողամասի չափը՝ 0.57 :
Մեկնարկային գինը կազմում է 1.660.500 /մեկ միլիոն վեց հարյուր վաթսուն հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:
Լոտ 4։ Լոտը բաղկացած է հետևյալ սարքավորումներից
1. Գործող մեքենա «Զումերգա» 32 դաս, Իսպանիա, սկբն. արժեքը 700.000
2. Գործող մեքենա «Մանարխ» FX-JS72, 24 դաս, ԱՄՆ, սկբն. արժեքը 500.000
3. Գործող մեքենա «Մանարխ» FXC-3S, 28 դաս, ԱՄՆ, սկբն. արժեքը 600.000
4. Գործող մեքենա «Տեքստիմա» FRJ-V, 18 դաս, ԳԴՐ, սկբն. արժեքը 400.000
5. Գործող մեքենա «Մետին», 22 դաս, Չեխոսլովակիա, սկբն. արժեքը 400.000
6. Գործող մեքենա «Մետին», 18 դաս, Չեխոսլովակիա, սկբն. արժեքը 400.000
7. Գործող մեքենա «Տեքստիմա» FRJ-V, 18 դաս, ԳԴՐ, սկբն. արժեքը 400.000
Մեկնարկային գինը կազմում է 2.754.000 /երկու միլիոն յոթ հարյուր հիսունչորս հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «Մոլտո Բենե» ՍՊԸ-ի «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի բացված դրամային սնանկության հատուկ հաշվին` 19300 30200089300 մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման (անհրաժեշտության դեպքում), գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից, կամ գտնել հետևյալ հղումով՝ https://cloud.mail.ru/public/4pcW/GSnWJ7Xr9
Միաժամանակ տեղեկացվում է, որ աճուրդում հաղթողի հետ կազմվող արձանագրությունում ապահովված պարտատիրոջ համաձայնությամբ կարող է նախատեսվել գույքի արժեքի վճարման աճուրդի կանոնարագում նախատեսված ժամկետից ավելի երկար ժամկետ:
Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարչին (հեռ 094 187008):
Հասցե` ք. Երևան, Եզ. Կողբացի 1շ., բն. 38
Հեռ..` +374 94 187008