Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ջամբազ» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովելու համար վերջինիս և/կամ երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին հայտարարություն

27.06.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ջամբազ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Ասատրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 -րդ հոդված

2019թ. հուլիսի 15-ին, ժամը 15:00-ին «Ջամբազ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Ասատրյանի կողմից ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում կանցկացվի «Ջամբազ» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովելու համար վերջինիս և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդ վաճառք 2 լոտով` Լոտ 1։ Toyota, LC 200 4.7 GAZ մակնիշի ավտոմեքենան/վկայականի համարը՝ SD089485, տրված՝ 22.01.2010թ., հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Մաշտոցի շրջ., Սիլիկյան թաղ., ռում. Տնակ, հաշվառման համարանիշը՝ 77 SU 770, տեսակը՝ մարդատար, թափէի տեսակը՝ Ունիվերսալ, գույնը՝ սև, թողարկման տարեթիվը՝ 2008թ., նույնականացման համարը՝ JTMHT05J704018421, շարժիչի համարը՝ 2UZ1289516, շարժիչի հզորությունը՝ 212/288, սեփականատեր՝ Շմավող Գարեգինի Սուղյան/ Մեկնարկային գինը կազմում է 10.136.340 /տասը միլիոն մեկ հարյուր երեսունվեց հազար երեք հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: Լոտ 2։ ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Զորաղբյուր, Երիտասարդական, թիվ 32 բնակելի տունը և տնամերձ հողամասը /վկայական՝ 2123264, հողամասի տվյալները. կադաստրային համարը՝ 07-042-066-009, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, օգտագործման նպատակաը՝ տնամերձ, հողամասի չափը՝0.15 հա, իրավունքի տեսակը՝ սեփականություն, շենքի տվյալները. նպատակային նշանակությունը՝ բնակելի, օգտագործման նպատակը՝ բնակելի տուն, մակերեսը՝ 395.9 քմ, իրավունքի տեսակը՝ սեփականություն, սեփականատերեր՝ Շմավոն Գարեգինի Սուղյան և Ծովինար Յուրայի Սաքունց/ Մեկնարկային գինը կազմում է 59.454.810 /հիսունինը միլիոն չորս հարյուր հիսունչորս հազար ութ հարյուր տաս/ ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, բ/աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «Ջամբազ» ՍՊԸ –ի «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի բացված դրամային սնանկության հատուկ հաշվին`19300 30203132900 մինչև հայտ ներկայացնելու պահը: Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/: Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման (անհրաժեշտության դեպքում), գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից, կամ գտնել հետևյալ հղումով՝ https://cloud.mail.ru/public/4pcW/GSnWJ7Xr9 Միաժամանակ տեղեկացվում է, որ աճուրդում հաղթողի հետ կազմվող արձանագրությունում ապահովված պարտատիրոջ համաձայնությամբ կարող է նախատեսվել գույքի արժեքի վճարման աճուրդի կանոնարագում նախատեսված ժամկետից ավելի երկար ժամկետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարչին (հեռ 094 187008):

Հասցե` ք. Երևան, Եզ. Կողբացի 1շ., բն. 38

Հեռ..` +374 94 187008