Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Տոսպ» ԲԲԸ -ի պարտավորությունների կատարումն ապահովելու համար վերջինիս և/կամ երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին հայտարարություն

27.06.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Տոսպ» ԲԲԸ -ի սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Ասատրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 -րդ հոդված

2019թ. հուլիսի 15-ին, ժամը 16:00-ին «Տոսպ» ԲԲԸ -ի սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Ասատրյանի կողմից ք. Երևան, Սայաթ-Նովա 21ա-48 հասցեում կանցկացվի «Տոսպ» ԲԲԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովելու համար վերջինիս և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդ վաճառք հետևյալ լոտերով և մեկնարկային գներով ` Լոտ 2։ Հավելված 2-ում նշված` թվով 1340 անվանումով գույք` համաձայն գնահատման «Տոսպ» ԲԲԸ հաշվեկշռում հաշվառված արտադրանքի մնացորդը /թվով 1340 անվանումով/ տե՝ս հետևյալ հղումով՝ https://cloud.mail.ru/public/A5Ve/Sy2xj25bz: Լոտի մեկնարկային գինը կազմում է 15.549.570 /տասնհինգ միլիոն հինգ հարյուր քառասունինը հազար հինգ հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ: Լոտ 3։ Հավելված 3-ում նշված` թվով 246 անվանումով գույք` համաձայն գնահատման «Տոսպ» ԲԲԸ հաշվեկշռում հաշվառված գույքի /թվով 246 անվանումով/ տե՝ս հետևյալ հղումով՝ https://cloud.mail.ru/public/ZKaL/rtxmo1wDL Լոտի մեկնարկային գինը կազմում է 1.003.833 /մեկ միլիոն երեք հազար ութ հարյուր երեսուներեք/ ՀՀ դրամ: Լոտ 4։ Հավելված 4-ում նշված` թվով 670 անվանումով գույք` համաձայն գնահատման «Տոսպ» ԲԲԸ հաշվեկշռում հաշվառված գույքի /թվով 670անվանումով/ տե՝ս հետևյալ հղումով՝ https://cloud.mail.ru/public/2XMn/gXVYTuZku Լոտի մեկնարկային գինը կազմում է 2.099.520 /երկու միլիոն իննսունինը հազար հինգ հարյուր քսան/ ՀՀ դրամ: ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, բ/աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «Տոսպ» ԲԲԸ-ի -ի «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում բացված սնանկության հատուկ հաշվին՝ 1930 0302 0164 0000 մինչև հայտ ներկայացնելու պահը: Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/: Աճուրդնանցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման (անհրաժեշտության դեպքում), գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից, կամ գտնել հետևյալ հղումով՝ https://cloud.mail.ru/public/4pcW/GSnWJ7Xr9 Միաժամանակ տեղեկացվում է, որ աճուրդում հաղթողի հետ կազմվող արձանագրությունում պարտատերերի համաձայնությամբ կարող է նախատեսվել գույքի արժեքի վճարման աճուրդի կանոնարագում նախատեսված ժամկետից ավելի երկար ժամկետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարչին (հեռ 094 187008):

Հասցե` ք. Երևան, Եզ. Կողբացի 1շ., բն. 38

Հեռ..` +374 94 187008