Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՁ Արա Խաչատրյանի պարտավորությունների համար գրավադրված անշարժ գույքի աճուրդ

11.07.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործերով կառավարիչ` Հարություն Գևորգյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. Օգոստոսի 8-ին ժամը 12:00 - ին ՀՀ սնանկության դատարանի շենքում` ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում կկայանա ԱՁ Արա Խաչատրյանի պարտավորությունների համար գրավադրված անշարժ գույքի հրապարակային սակարկություններով աճուրդ-վաճառքը, բաց դասական եղանակով, հետևյալ մեկ լոտով`
Լոտ.1. ք. Երևան, Կոմիտասի 9/1 շենք, բն. 1 հասցեում գտնվող անշարժ գույքը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 1-ին հարկում, բնակարանի մակերեսը` 73,1 քմ է, մուտքի դուռը մետաղյա, պատուհանները` մետաղապլաստե, ճաղավանդակներով, ներսի դռները` փայտե, սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված, պատերը և առաստաղը գաջասվաղված, երեսապատված ներկանյութով, որոշ հատվածներ պաստառապատված են, առկա է ջեռուցման համակարգ, տեղադրված է օդորակիչ, ներքին հարդարումը`լավ:
Մեկնարկային գինը` 30 500 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ում բացված պարտապանի սնանկության 1150002218428422 հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում, աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Միաժամանակ հայտնվում է, որ գույքի հետ կապված գույքահարկի, և այլ պետական վճարումների նկատմամբ մինչ օրս առաջացած պարտավորությունների, ինչպես նաև գույքի ձեռք բերման դեպքում գույքի նոտարական և պետական գրանցման հետ կապված վճարային պարտավորությունները, և բնակիչների վտարումը կրում է գնորդը:
Հայտնում եմ նաև, որ գույքը ծանրաբեռնված է անչափահաս երեխաներով:
Ցանկացողները լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, կարող են դիմել Երևան քաղաքի սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հարություն Գևորգյանին 094 41 99 15 հեռախոսահամարով:

Հասցե` ք. երևան, Արցախի 8/2, բն.25

Հեռ..` +374 94 419915

Էլ. փոստ`