Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սայեն Նորիկի Հայրապետյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

12.07.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սայեն Նորիկի Հայրապետյանի սնանկության գործով կառավարիչ Ջիվանշիր Աֆյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

06.08.2019թ. ժամը 15-00-ին` Սայեն Նորիկի Հայրապետյանի սնանկության գործով կառավարիչ` Ջ.Աֆյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի պարտապանի և նրա պարտավորությունների համար երրորդ անձանց կողմից գրավադրված ներքոհիշյալ լոտերով գույքերի բաց դասական եղանակով, հրապարակային սակարկություններով կրկնաճուրդ-վաճառք .
Լոտ 1. Հազարապետ Խոսրովի Հակոբյանի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, գ. Մարմարաշեն, Երևան-Արտաշատ մայրուղի, թիվ 4/1 հասցեում գտնվող 10400 ք.մ. մակերեսով հողատարածքի, 598 ք.մ. մակերեսով, 669 ք.մ. մակերեսով, 747 ք.մ. մակերեսով, 935 ք.մ. մակերեսով, 700.9 ք.մ. մակերեսով, 839 ք.մ. մակերեսով ձկնաճեցման լճակների և 6.5 ք.մ. մակերեսով ջրավազանի շուկայական արժեքը կազմում է ընդամենը՝ 33.474.000 ՀՀ դրամ: Անշարժ գույքի օգտագործման նպատակն է հողատարածք և ձկնաճեցման լճակներ: Հողատարածքը հարթ է: Լճակների հատակը բետոնից է, իսկ պատերը քարից և պանելից:
Լոտ 2. Սայեն Նորիկի Հայրապետյանի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, ն/թ 23 շենք, թիվ. 42 հասցեում գտնվող 93.5 ք.մ. բնակարանի շուկայական արժեքը կազմում է ընդհամենը 7. 486.000ՀՀ դրամ:
Լոտ 3. Սայեն Նորիկի Հայրապետյանին պատկանող` Լեքսուս LX-470 մակնիշի, 55 SS 053 համարանիշի, 1999թ. արտադրության, տեխնիկական անձնագիր SF015719, գույնը սև, թափքի տեսակը մարդատար ավտոտրանսպորտային միջոցը, որի շուկայական արժեքը կազմում է ընդհամենը 2.624.000 ՀՀ դրամ:
Գույքի գնահատումը կատարվել է ՙՖլորես՚ ԱՏ ՍՊԸ-ի կողմից: Հավանական գնորդը կրելու է նաև գույքի ձևակերպման հետ կապված վճարային պարտավորությունները:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և կանխավճարը պետք է վճարվի կանխիկ, կամ փոխանցումով ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ-ում բացված սնանկության թիվ 16043020193109 հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00 կարող են հայտ ներկայացնել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` ք.Երևան, Օտյան 53/2 հասցեյով: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Հավանական գնորդները կրելու են նաև գույքի ձևակերպման հետ կապված վճարային պարտավորությունները: Ցանկացողները աճուրդի կանոնակարգին և լոտերին կարող են ծանոթանալ սնանկության գործով կառավարիչ Ջ.Աֆյանի մոտ` ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թ/մ շ.2 բն 11 հասցեում, հեռ. /099/ 56-86-96

Հասցե` ք.Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղ. 2շ. բն.11

Հեռ..` +374 99 56 86 96

Էլ. փոստ`