Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գևորգ Անտոնյանի սնանկության վարույթում առկա գույքերի կրկնաճուրդ վաճառքի կազմակերպման մասին

13.07.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Գևորգ Անտոնյանի սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. հուլիսի 30-ին ժամը 14:00-ին Գևորգ Անտոնյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյանի կողմից <<ՍԳԿԿ>> ԻԿԿ-ի նստավայրում /հասցե՝ ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ կանցկացվի Գևորգ Անտոնյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերությունում գրավադրված գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդը, ընդհանուր թվով 1 լոտ`

ԼՈՏ 1 - ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տերյան 13 բնակելի տուն /հողամասի մակերեսը՝ 635 քմ, բնակելի տան մակերեսը՝ 277.6 քմ, տնտ. պահեստ՝ 22.2 քմ, զուգարան՝ 2.1 քմ, թոնրատուն՝ 14.4 քմ, թռչնանոց՝ 14.4 քմ, պարիսպ՝ 4.25 քմ/, մեկնարկային գինը՝ 3.539.280 ՀՀ դրամ:

Անշարժ գույքը ծանրաբեռնված է բնակիչներով, որոնց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից:
Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված բոլոր ծախսերն և գործողությունները կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի Գևորգ Անտոնյանի սնանկության հատուկ հաշվին՝ Հ/Հ 1150010631511563, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն /լոտերն/ ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00 կարող են այցելել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2/, գույքի գտնվելու վայր կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ Գ. Մկրտչյանին (հեռ. +37494700073):

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Գ.Նժդեհի 8/29

Հեռ..` +37494700073

Էլ. փոստ`