Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ծով Մետալ» ՍՊԸ-ի գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման վերաբերյալ

19.07.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ծով Մետալ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Հակոբ Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. հուլիսի 18-ին ժամը 12:30-ին ՙԾով Մետալ՚ ՍՊԸ-ի գույքերի կրկնաճուրդ-վաճառքը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով:
2019թ. օգոստոսի 13-ին ժամը 12:30-ին ՙԾով Մետալ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Հակոբ Ասոյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում տեղի կունենա ՙԾով Մետալ՚ ՍՊԸ-ի պարտավորությունների համար ՙՅունիբանկ՚ ԲԲԸ-ում գրավադրված անշարժ և շարժական գույքերի կրկնաճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով երկու առանձին լոտերով:
1.լոտ - ք.Երևան, Սարի-Թաղ 13 փողոց թիվ 35/7 բնակելի տուն, մակերեսը 21,9ք.մ., հողամասի չափը 0,263434 հա, առկա են նաև ինքնակամ շինություններ՝ օժ. շինություն 29,1ք.մ., (ներքին) 32,0ք.մ., (արտ.) մակերեսով և 35,0ք.մ., մակերեսով պարիսպ, գույքը գրավադրված է ՙՅունիբանկ՚ ԲԲԸ-ում, մեկնարկային գինը՝ 12.907.000 ՀՀ դրամ:
12.լոտ - ՙԾով Մետալ՚ ՍՊԸ-ի ապրանքների մնացորդներ ըստ պահեստների՝ խողովակներ, լվացարաններ, ջահեր, ներկեր, սանտեխնիկա և այլ կենցաղային պարագաներ, մասամբ խոտանված, ժամկետնանց, ոչ լիարժեք վիճակում, ընդամենը 291 անվանումով գույքեր, մեկնարկային գինը՝ 291.000 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ աճուրդով վաճառվող գույքերի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման, ինչպես նաև տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց կամ տարածքում աշխատող անձանց վտարման հետ կապված գործողությունները և ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր:Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերս Բանկ՚ ՓԲԸ-ում բացված ՙԾով Մետալ՚ ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին 1930060068710100 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը:
Ցանկացողները լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանին: Հեռ. 091.334.691:

Հասցե` ք.Երևան, Դ.Մալյան 2, բն.125

Հեռ..` +374 91 334691

Էլ. փոստ`