Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Գիկար» ՍՊԸ-ի վարձակալության եւ սեփականության իրավունքով պատկանող «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքերի աճուրդի մասին

19.07.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Գիկար» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

19.07.2019թ. նշանակված <Գիկար> ՍՊԸ-ի գույքի վաճառքի կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: Սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի կողմից` 16.08.2019թ. ժամը 11:30-ին ք.Երևան, Արշակունյաց 5/311 հասցեում կանցկացվի <Գիկար> ՍՊԸ-ի վարձակալության եւ սեփականության իրավունքով պատկանող <ՎՏԲ Հայաստան Բանկ> ՓԲԸ-ում եւ Պետական գույքի կառավարման վարչությունում պարտավորությունների համար գրավադրված ՝ հետեւյալ գույքերի աճուրդ՝ բաց դասական եղանակով, երկու առանձին լոտերով:
Աճուրդի մեկնարկային գինն է` 26.164.000 ՀՀ դրամ: Աճուրդի է հանվելու`
Լոտ 1 <Գիկար>ՍՊԸ-ին պատկանող ք.Երևան, Էրեբունի, Վարդաշեն 9 փող., 72/2 հասցեում գտնվող գիպսի հանքի օգտագործման 6,58 հա ընդհանուր մակերեսով հողմասի նկատմամբ վարձակալության իրավունքը, իր բոլոր գույքային և ոչ գույքային իրավունքներով եւ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների Նախարարության կողմից 03.09.2012թ. տրված օգտակար հանածոների արդյունահանման թիվ ՇԱԹՎ-29/029 թույլտվության հիման վրա տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի գրավը: Լոտ 1 մեկնարկային գինն է` 25.686.000 ՀՀ դրամ:
Լոտ 3 - <Հոլվեսթր> մակնիշի ՏԴ 250 (1982թ., անսարք, դիզելային շարժիչ, ունի հիմնավերանորոգման կարիք): Լոտ 3 մեկնարկային գինն է` 478.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ-ի Շենգավիթ մ/ճ <Գիկար>ՍՊԸ-ին 2473603992700120 սնանկության հատուկ հաշվին`մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողներն աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան, Ե.Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գնորդը կրելու է գույքային իրավունքի ձևակերպման և մինչ այդ իրավունքի գրանցման պահը գոյացած գույքահարկի վճարման պարտավորությունները: Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Լ.Պետրոսյանին, հեռ. 091-312-319 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5/104

Հասցե` ք. Երեւան, Մոլդովական 7 շ., բն 18

Հեռ..` +374 91 312319

Էլ. փոստ`