Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սնանկ ճանաչված «Թալգրիգ» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված, գրավական հանդիսացող անշարժ գույքի աճուրդ- վաճառքի մասին

18.12.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Թալգրիգ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

13.12.2019թ.-ին ժամը 12:30-ին հայտարարվել էր սնանկ ճանաչված «Թալգրիգ» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված, գրավական հանդիսացող անշարժ գույքերի աճուրդ- վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով՝ 2 (երկու) առանձին լոտերով: Հայտարարված աճուրդը տեղի է ունեցել մասնակի:Հայտարարված աճուրդի ընթացքում թիվ 3 լոտը վաճառվել է:
Նկատի ունենալով վերոգրյալը՝ 14.01.2020թ-ին ժամը 11:30-ին «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ հայտարարվել է սնանկ ճանաչված «Թալգրիգ» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված, գրավական հանդիսացող անշարժ գույքի աճուրդ- վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով՝ 1 (մեկ) առանձին լոտով:
Լոտ 5 - Երևան քաղաքի Նոր Նորք համայնքի Գյուրջյան փող. թիվ 15/2 հասցեում գտնվող 0.22685 հա մակերեսով հողատարածքի վրա գտնվող 109.1քմ մակերեսով շենք-շինություններ ՝ 13 842 060 ՀՀ դրամ մեկնարկային գնով (հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ, ինչը պետք է վճարվի գնորդի կողմից, գնահատման օրվա դրությամբ կազմում է 10 262 694 ՀՀ դրամ գումար):
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման, գույքահարկի և վտարման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Արարատբանկ» ԲԲԸ-ում բացված 1510025706052800 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով),մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները մինչև 13.01.2020թ. ժամը 11:00-ին կարող են ներկայանալ ՀՀ սնանկության դատարան (ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով) կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հ.Եղյանին հեռ. (094) 400-356:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց 5, 408 սենյակ

Հեռ..` +374 94 400 356

Էլ. փոստ`