Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Հայգազարդ» ՓԲԸ-ի գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

27.07.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 114-35
«Հայգազարդ» ՓԲԸ-ի գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

20.07.2020թ. ժամը 12:00-ին հայտարարված աճուրդը վաճառքի ներկայացվող լոտերի մասով չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
12.08.2020թ. ժամը 10:00-ին, ք.Երևան, Արշակունյաց պող. 5 շ., 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան «Հայգազարդ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարչի կողմից կանցկացվի բաց դասական /գնի ավելացման/ եղանակով աճուրդ:
Խմբերի (յուրաքանչյուր խմբում՝ նաև լոտերի) շարադված հերթականությամբ վաճառքի են ներկայացվում.
Խումբ 1. պարտապանին սեփականության իրավունքով պատակող հիմնական և շրջանառու միջոցները, որոնց աճուրդի կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկատվությունը բերված է ցանկ 1-ում,
Խումբ 2. պարտապանին սեփականության իրավունքով պատակող խողովակները, որոնց աճուրդի կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկատվությունը բերված է ցանկ 2-ում, ընդ որում՝ նշված խմբում ընդգրկված գույքի գնորդի վրա է մնում այդ գույքի /խողովակների/ ապամոնտաժման, այդ նպատակով համա¬պա-տասխան հողամասերի սեփականատերերի հետ համաձայնությունների ձեռքբերման, անհրաժեշտ և բա¬վա¬րար ցանկացած տեսակի թույլտվությունների, համաձայնությունների ստացման, նախագծերի պատվիրման և համաձայնեցման, գույքի տնօրինման նպատակով անհրաժեշտ և բավարար բոլոր (ցանկացած) գործո¬ղու¬թյուն¬ների իրականացման պարտականությունը, նշվածի հետ կապված բոլոր տեսակի ռիսկերը, ինչպես նաև սույն մասում նշվածին առնչվող բոլոր տեսակի ծախսերը: Քանի որ խողովակների փաստացի /իրական/ եր¬կա¬րու¬թյունը կարող է տարբերվել հայտարարված չափից, ուստի աճուրդի հաղթողի հետ կնքվելիք պայմա¬նագ¬րում ներառվելու է դրույթ այն մասին, որ խողովակի փաստացի չափերի վերաբերյալ կողմերի միջև կազմվելու է համապատասխան ակտ, իսկ փաստացի և հայտարարված չափերի միջև տարբերություն առաջանալու դեպքում կողմերը /վաճառողը և գնորդը/ կկատարան վերահաշվարկ, որի հիման վրա կկարգավորվեն կող¬մե¬րի ֆինանսական հարաբերությունները /լրացուցիչ գումարի վճարում կամ գումարի վերադարձ/: Աճուրդի հաղ¬թո¬ղի հետ կնքվելիք առուվաճառքի պայմանագրում այլ դրույթներից բացի կներառվեն նաև դրույթ խողո¬վակ¬նե¬րի ապամոնտաժման աշխատանքներն ավարտելու ժամկետի մասին, որը չի կարող մեկ տարուց ավել լինել /ներառյալ թույլտվությունների, համաձայնությունների ստացման և այլ փաստաթղթային աշխատանքների և ապամոնտաժման աշխատանքների ժամկետը/: Եղանակային պայմաններով կամ այլ օբյեկտիվ հանգա¬մանք¬նե¬րով պայմանավորված, կողմերի համաձայնությամբ, սույն մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել:
Խումբ 3, Լոտ 3.1 - դեբիտորական պարտավորություններ, որոնք գոյացել են մինչև 2005թ: Դրանց վերաբերյալ տեղեկատվությունը բերված է ցանկ 3-ում, աճուրդի մեկնարկային գինը՝ 2.318.727.870,0 դրամ:
Հայտի ներկայացման, աճուրդի կազմակերպման և անցկացման կարգերը, աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերություն¬ները, աճուրդին առնչվող այլ մանրամասները սահմանված են աճուրդի կանոնակարգով: Հայտի ձևն ու աճուրդի կանոնակարգը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդի օրը՝ աճուրդի անցկացման վայրում, կամ նախապես՝ ստորև նշված կապի միջոցներով պայմանավորվելով կառավարչի հետ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև աճուրդի անցկացման օրվան նախորդող 5-րդ աշխատանքային օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող ապացույց(ներ)ը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը` լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/, իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին «Կոնվերսբանկ» ՓԲԸ, հ/հ 19300 30203476400, որպես ստացող նշելով պարտապան «Հայգազարդ» ՓԲԸ-ին:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում այդ լոտի աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ, կամ զանգահարելով «Հայգազարդ» ՓԲԸ-ի պատասխանատու աշխատակցին (հեռ. 091 450 574): Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով աշխատանքային օրերին և ժամերին դիմել սնանկության գործով կառավարչին (հեռ., viber, Whatsapp +37493456258):

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`