Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ալեքսան Էվոյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

11.08.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ալեքսան Էվոյանի սնանկության գործով կառավարիչ Աղասի Արսենյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. հուլիսի 30-ին հայտարարված Ալեքսան Էվոյանի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
03.09.2020թ. ժամը 13:00-ին սնանկության գործով կառավարիչ Ա. Արսենյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5, 11 սենյակ հասցեում կանցկացվի պարտապան Ալեքսան Էվոյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը 1 լոտով.

ԼՈՏ 1- 1992թ. արտադրության ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենա: Ավտոմեքենայի հաշվառման համարն է 10 ՍՕ 233, նույնականացման համարը՝ XTA212100N0949630, գույնը՝ բալագույն: Ավտոմեքենայի անվադողերը և անվահեծանները միջին մաշվածության են, թափքը տեղ-տեղ ենթարկված է կոռոզիայի, նստատելատեղերը մաշված են, բացակայում է աջ նստելատեղը: Մեքենայի ընդհանուր վիճակը գնահատվում միջինից ցածր, ունի ընդհանուր հիմնական վերանորոգման կարիք: Գույքը գտնվում է Լոռու մարզ,ք Ալավերդի, Ս/Սարահարթ 2,շենք 10բ, բն.5 հասցեում:
ԼՈՏ 1-ի մեկնարկային գինն է 234.000 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար հայտին կից պետք է ներկայացվեն `

- ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
- աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ Ալեքսան Էվոյանի սնանկության գործով կառավարչի դրամարկղ կամ փոխանցումով՝ <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ում բացված Ալեքսան Էվոյանի 2472302814760030 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ ԱղասիԱրսենյանին /հեռ.094 400 377/:



Հասցե` ք.Երևան, Վարդաշեն 5փ. 29 տուն

Հեռ..` +374 94 400 377

Էլ. փոստ`