Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Վան>> ԲԲԸ-ի պարտատերերի նախնական ցուցակը

30.09.2020

Տիպ` Պարտատերերի պահանջների նախնական ցուցակի մասին հայտարարություն
Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Արսեն Ասատրյան
<<Սնանկության մասին>> օրենքի 46-րդ հոդված

ՀՀ սնանկության դատարանի 18.05.2020թ. թիվ ՍնԴ/0951/04/19 վճռով <<ՎԱՆ>> ԲԲԸ-ն (հասցե՝ ՀՀ, ք. Աբոյան, Սևանի 11, պետական գրանցման համար՝ 11.120.00609, ՀՎՀՀ՝ 03506308) ճանաչվել է սնանկ:
ՀՀ սնանկության դատարանի 22.05.2020 թվականի որոշմամբ <<ՎԱՆ>> ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արսեն Ասատրյանը:
Ղեկավարվելով <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով Ձեզ եմ ներկայացնում <<ՎԱՆ>> ԲԲԸ-ի պարտատերերի պահանջների նախնական ցուցակը՝ առ 01.10.2020թ. դրությամբ.
1. ՀՀ պետական եկամուտների կոմիտե 2,000 (երկու հազար) ՀՀ դրամ <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի <<է>> հերթ
2. ՀՀ պետական եկամուտների կոմիտե 500,000 (հինգ հարյուր հազար)ՀՀ դրամ <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի <<դ>> հերթ
Առարկությունները կարող են ներկայացվել հայտարարության հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում՝ ՀՀ սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:

Հասցե` Կոտայքի մարզ, գ. Զովունի, 39 փողոց, 55 շենք բնակարան 4

Հեռ..` +37477075005

Էլ. փոստ`