Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թամարա Դավթյանի սնանկության գործով գույքը հրապարակային կրկնակի սակարկություններով վաճառելու մասին

16.10.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

15.10.2020թ-ին նշանակված Եփրաքսյա Սարգսյանի սնանկության գործով գույքի կրկնակի աճուրդային վաճառքը չի կայացել մասնակիցների բացակայության պատճառով:
18.11.2020թ-ին ժամը 13:00-ին Եփրաքսյա Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5 հասցեում կանցկացվի Եփրաքսյա Սարգսյանի սնակության գործով գույքի բաց դասական եղանակով կրկնակի աճուրդ-վաճառք` հետևյալ լոտերով.
ԼՈՏ-2. 0.12 հա գյուղ.նշանակության հողամաս, որը գտնվում է Արարատի մարզի Նշավան համայնքում: Գույքը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Եփրաքսյա Հայկազի Սարգսյանին, Հայկ և Հմայակ Պողոսյաններին /սեփ. իրավ. վկայական 558036, տրվ. 17.04.2000թ/: Մեկնարկային գինը՝ 90.866 ՀՀ դրամ:
ԼՈՏ-3. 17.89քմ մակերեսով բնակելի տուն և 14.5քմ ծածկ՝ տեղակայված 0.003222հա և 0.004351հա բնակելի կառուցապատման հողամասերի վրա: Գույքը գտնվում է ք.Երևան, Կենտրոն, Մյասնիկյան պողոտա 14/15 հասցեում: Բնակելի տան պատերը՝ տուֆ քար և ե/բ, հիմքը՝ ե/բ միաձույլ, ժապավենաձև, ծածկը՝ փայտյա, տանիքը՝ մետաղական թիթեղ, մուտքի դուռը՝ մետաղյա, ներքին դռները՝ փայտյա, պատուհանները՝ մետաղապլաստե, հատակը՝ սալիկապատ և լամինատե: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Վահագն Հայկի Պողոսյանին, իսկ 0.004351 հա հողամասի 1/3 բաժնեմասի նկատմամբ կա ընդհանուր բաժնային սեփականություն /սեփ. իրավունքի վկայական թիվ 19122013-01-0021, տրված 19.12.2013թ/ և Եփրաքսյա Սարգսյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Անելիք բանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 914.495 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված Եփրաքսյա Սարգսյանի սնանկության գործով թիվ 2477604678910010 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում բաշխման ենթակա գույքի արժեքի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /0234/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`