Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ««ԻՏՍ» արդյունաբերական կապ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

26.10.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
կրկնաճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման
2020 թվականի հոկտեմբերի 23-ին հայտարարված կրկնաճուրդ-վաճառքը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2020 թվականի նոյեմբերի 10-ին, ժամը 12.30-ին, ք. Վանաձոր, Վարդանանց 17 հասցեում, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 07.12.2016 թվականի թիվ ԼԴ4/0107/04/16 վճռով սնանկ ճանաչված ««ԻՏՍ» արդյունաբերական կապ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյանի կողմից կանցկացվի ««ԻՏՍ» արդյունաբերական կապ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Ձախափնյա թաղամասում գտնվող անշարժ գույքի (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2137424, տրված՝ 18.11.2005թ.) կրկնաճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով՝ 1 (մեկ) լոտով:
Լոտ -1 Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Ձախափնյա թաղամասում գտնվող 360.9 քմ մակերեսով անշարժ գույք (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2137424, տրված՝ 18.11.2005թ.) և 2.2394 հա մակերեսով հողամաս, որը ծանրաբեռնված է հողի կադաստրային արժեքով:
Գույքի գինը իջեցվում է 10% և կազմում է՝ 8.441.322 (ութ միլիոն չորս հարյուր քառասունմեկ հազար երեք հարյուր քսաներկու) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձանց և ԱՁ-ի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները և աճուրդի նախավճարի վճարումը հավաստող անդորրագիրը: Աճուրդի նախավճարը կազմում է լոտի գնի 5 %-ը: Աճուրդի նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով Արարատբանկ ԲԲԸ սնանկության գործով պարտապանի հատուկ հաշվին 1510035898442500 մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան ք.Երեւան, Օտյան 53/2 հասցեում: Հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը պետք է կատարի գույքի վաճառքի /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված ծախսերը, գրանցման, ինչպես նաև, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը:
Լոտն ուսումնասիրելու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ժ.9.00- 16.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարիչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17, հեռ. 091344380:
Սնանկության գործով կառավարիչ՝ Ս. Ասլանյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր Չերնիշևսկի 3

Հեռ..` +374 91344380

Էլ. փոստ`