Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Դավիթ Վարդանյանի սնանկության վարույթում առկա գույքի աճուրդ-վաճառքի մասին

26.10.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Դավիթ Վարդանյանի Սնանկության գործերով կառավարիչ Գարիկ Մկրտչյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. նոյեմբերի 10-ին ժամը 12:00-ին Դավիթ Վարդանի Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյանի կողմից «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի նստավայրում /հասցե՝ ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ կանցկացվի Դավիթ Վարդանի Վարդանյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար պարտապանին և երրորդ անձանց բաժնային սեփականության պատկանող, «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲ ընկերությունում գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքը, ընդհանուր թվով 1 լոտ`

Լոտ 1 – ՀՀ Արմավիրի մարզ, Գրիբոյեդով համայնք, Ա. Խաչատրյան 10 հասցեում գտնվող բնակելի տուն /հողամասի մակերեսը՝ 1.450 քմ, բնակելի տան մակերեսը՝ 192,6 քմ, թոնրատուն 10,5 քմ մակերեսով, մառան 16.2քմ մակերեսով, հարկայնությունը՝ 2 հարկ, սեփ. վկայական՝ 2619161, տրվ.՝ 08.04.2009թ./, մեկնարկային գինը՝ 8.700.000 ՀՀ դրամ:
Անշարժ գույքը /գույքերը/ ծանրաբեռնված են բնակիչներով, որոնց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից:
Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված բոլոր ծախսերն և գործողությունները կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը: Աճուրդի նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը:
Աճուրդի նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի Դավիթ Վարդանյանի սնանկության հատուկ հաշվին՝ Հ/Հ 1150002812672660, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն /լոտերն/ ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00 կարող են այցելել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2/, գույքի գտնվելու վայր կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ Գ. Մկրտչյանին (հեռ. +37494700073):

Հասցե` ք. Գյումրի, Գ. Նժդեհի 8/29

Հեռ..` +37494700073

Էլ. փոստ`