Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<ԱԳ Հայրապետյաններ>> ՍՊԸ -ի գույքը աճուրդով վաճառելու մասին

03.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<ԱԳ Հայրապետյաններ>> ՍՊԸ -ի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

30.10.2020թ. նշանակված կրկնաճուրդը կայացել է մասամբ, վաճառվել է թիվ 5 լոտը: 25.12.2020թ. ժամը 13:00-ին Երևան, Արշակունյաց 5, 108 սենյակ հասցեում տեղի կունենա <<ԱԳ Հայրապետյաններ>> ՍՊԸ -ի բաժնեմասի կրկնաճուրդ, որը գրավադրված է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում:
Լոտ N 8. ՙԱԳ Հայրապետյաններ՚ ՍՊԸ –ի 100 % բաժնեմաս, որը գրավադրված է Արդշինբանկ ՓԲԸ-ում: Մեկնարկային գինն է 421.600.000 ՀՀ դրամ:՝
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը: Նախավճարը կազմում է լոտի գնի 5%-ը: Աճուրդի նախավճարը պետք է մուծվի Արդշինբանկ, հ/հ 2480102366800000 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան/ք.Երևան, Օտյան 53/2/: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել <<ԱԳ Հայրապետյաններ>> ՍՊԸ -ի սնանկության գործով կառավարիչ Ա.Չիտչյանին, հեռ. 094-40-71-82 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 1-ին հարկ, 108 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Թոթովենցի 8/2 բն.21

Հեռ..` +374 94 407 182

Էլ. փոստ`