Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Երևանի «Պլաստպոլիմեր գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի սնանկության վարույթով գույքագրված ք. Երևան, Արշակունյաց պողոտա 127/47 հասցեի անշարժ գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

04.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Երևանի «Պլաստպոլիմեր գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Ադամյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտնում եմ, որ 03.11.2020թ.-ի, ժամը 15:30-ին հայտարարված աճուրդ-վաճառքը չկայացավ հայտերի բացակայության պատճառով:
ՀՀ սնանկության դատարանի 03.10.2019թ.-ի թիվ ԵՇԴ/0300/04/16 որոշման հիման վրա, ինչպես նաև հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ կետը և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքը, 25.11.2020թ.-ի, ժամը 14:00-ին, ք.Երևան, Բագրատունյաց 11ա-19ա հասցեում հայտարարվում է Երևանի «Պլաստպոլիմեր գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի սնանկության վարույթով գույքագրված ք. Երևան, Արշակունյաց պողոտա 127/47 հասցեի անշարժ գույքի դասական եղանակով աճուրդ-վաճառքը, նախկինից 10% իջեցված գնով, ընդամենը 119.437.445 /հարյուր տասնինը միլիոն չորս հարյուր երեսունյոթ հազար չորս հարյուր քառաքսունհինգ/ ՀՀ դրամ մեկնարկային գնով: Ներկայացված գնի մեջ ներառված չէ հողամասի կադաստրային արժեքը:

Գույքը հետևյալն է՝

ԼՈՏ 1. ք. Երևան, Արշակունյաց պողոտա 127/47 հասցեի անշարժ գույք: Այն իրենից ներկայացնում է 0,84 հա մակերեսով հողամաս՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, որի գործառնական նշանակությունը արդյունաբերական օբյեկտների համար է: Արտադրական նպատակային նշանակության, 3430.2 քմ մակերեսով վարչական շենք և 6016.8քմ մակերեսով փորձարտադրական մասնաշենք:
Անշարժ գույքի աճուրդի մեկնարկային գինը 119.437.445 /հարյուր տասնինը միլիոն չորս հարյուր երեսունյոթ հազար չորս հարյուր քառաքսունհինգ/ ՀՀ դրամ է:

Ծանոթություն: Հողի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ՀՀ 04.10.2005թ.-ի թիվ 199-Ն օրենքի 23-րդ հոդվածի պահանջների համաձայն, պայմանով, որ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցում կկատարվի վճարման պահին գործող հողի կադաստրային արժեքի վճարման անդորրագիր ներկայացնելու դեպքում. մեկնարկային գնի մեջ ներառված չէ հողամասի կադաստրային արժեքը, որը պետք է վճարի գնորդը այն գնելուց հետո:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց դեպքում`պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում բացված Երևանի «Պլաստպոլիմեր գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի սնանկության հատուկ հաշվին` 1150005895375317, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16.00, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան 53/2/ մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտի ուսումնասիրության և այլ տեղեկությունների համար մասնակիցները կարող են դիմել ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա.Ադամյանին, հեռ.091(093)-21-01-11:


Հասցե` ք.Երևան, Բագրատունյաց 11ա-19ա

Հեռ..` +374-91-210111

Էլ. փոստ`