Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ԼՈՔ» ԳԿՏ -ին սեփականության իրավունքով պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

05.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «ԼՈՔ» ԳԿՏ-ի սնանկության գործով կառավարիչ Բագրատ Վահրադյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին 2020թ. նոյեմբերի 26-ին ժամը 1130-ին, ՀՀ Սնանկության դատարանի շենքում /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/, «ԼՈՔ»ԳԿՏ-ի սնանկության գործով կառավարիչ Բագրատ Վահրադյանի կողմից կանցկացվի «ԼՈՔ» ԳԿՏ-ին պատկանող գույքի կրկնաճուրդ վաճառքը՝ բաց դասական եղանակով, 5 լոտով Լոտ1- Ավտոմեքենա ԳԱԶ 53 43155դրամ Լոտ 2 – Ցորենի զտիչ 9477 դրամ Լոտ 3 – Հնձիչ ԿԻՐ 9430դրամ Լոտ 4 – Կշեռք 6310դրամ Լոտ 5 – Վագոն 10350դրամ Լոտ 6 – Տրանսֆորմատորային կայան 12910դրամ Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն անձի դեպքում անձնագրի պատճենը,իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով մինչև հայտ ներկայացնելու պահը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը/լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1և 5%/ պետք է վճարեն կանխիկ, մինչև աճուրդի նախորդող օրվա ժամը 1600-ը: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը ժամը 1600-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի շենք /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/:Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձ գին առաջարկված մասնակիցը:Աճուրդում հաղթողը պետք է կատարի այդ գրանցման ինչպես նաև առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը:Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները, աճուրդի նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում, ժամը 900-ից մինչև 1600-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարիչին: Սնանկության գործով կառավարիչ Բ.Վահրադյան 091740100

Հասցե` ՀՀ Լոռու մարզ ք. Ստեփանավան փ. Խանջյան 4/27

Հեռ..` +37491740100