Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Գոհար-Անի>> ՍՊԸ-ին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

05.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Գոհար-Անի>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
«Սնանկության Մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված


2020թ. նոյեմբերի 27-ին ժամը 12:00-ին <<Գոհար-Անի>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311/ կանցկացվի սնանկ ճանաչված <<Գոհար-Անի>> ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում և <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, երրորդ անձանց պատկանող գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 4 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝

ԼՈՏ 4. ՀՀ, ք. Երևան, կենտրոն, Թումանյան փողոց, 26 շենք, 22 տարածք հասցեի անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-անշարժ գույքը կառուցվել է 1953թ., հարկայնությունը, հարկը՝ 5/1, պատերը՝ քարե, միջհարկային ծածկը՝ երկաթբետոնե, հիմնական և օժանդակ շինությունների մակերեսը և բարձրությունը-մակերեսը՝ 143.8 ք/մ, բարձրությունը՝ 1.9-4.38 մ, սանհանգույցի հատակը՝ սալիկապատ, պատերը և առաստաղը՝ ներկած, սենյակների հատակը՝ սալիկապատ, պատերը և առաստաղը՝ ներկած, առկա է՝ էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազամատակարարում առկա չէ, ջեռուցումը՝ էլ. հոսանքով, նպատակային նշանակությունը՝ հասարակական, գործառնական նշանակությունը՝ խանութ: Նշված հասցեում առա կահույք, էլեկտրական սարքավորումներ, հագուստի պահման պարագաներ: Ընդհանուր մեկնարկային գինը՝ 360.000.000 /երեք հարյուր վաթսուն միլիոն/ ՀՀ դրամ:
ԼՈՏ 6. ՀՀ, ք. Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Մաքրավան թաղամաս հասցեի անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-հողամասի չափերը՝ 0,42 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական, տեղադրությունը՝ միջինից բարձր, դիրքը՝ միջինից բարձր, թեքությունը՝ թույլ թեք, տրանսպորտային հանգույցների առկայությունը՝ գրունտային, ենթակառուցվածքների առկայությունը՝ ունի հնարավորություն: Մեկնարկային գինը՝ 36.446.745,96 /երեսունվեց միլիոն չորս հարյուր քառասունվեց հազար յոթ հարյուր քառասունհինգ դրամ իննսունվեց լումա/ ՀՀ դրամ:
ԼՈՏ 8. Հագուստներ, կոշիկներ, աքսեսուարներ: Մեկնարկային գինը՝ 10.750.513,5 /տաս միլիոն յոթ հարյուր հիսուն հազար հինգ հարյուր տասներեք ամբողջ երեք/ ՀՀ դրամ:
ԼՈՏ 9. Կահույք, էլեկտրական սարքավորումներ, հագուստի պահման պարագաներ: Մեկնարկային գինը՝ 9.036.674,55 /ինը միլիոն երեսունվեց հազար վեց հարյուր յոթանասունչորս ամբողջ հիսունհինգ/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473605188530000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333;

Էլ. փոստ`