Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ստեփանավանի Ագրոսպասարկում ԱՄ» ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքը հրապարակային սակարկությունով կրկնաճուրդ վաճառքի մասին

05.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ստեփանավանի Ագրոսպասարկում ԱՄ» ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Բագրատ Վահրադյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին 2020թ նոյեմբերի 27-ին ժամը 12:00-ին , ՀՀ Սնանկության դատարանի շենքում /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/,«Ստեփանավանի Ագրոսպասարկում ԱՄ» ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Բագրատ Վահրադյանի կողմից կանցկացվի «Ստեփանավանի Ագրոսպասարկում ԱՄ» ԲԲԸ-ին պատկանող գույքի կրկնաճուրդ վաճառքը՝ բաց դասական եղանակով, 1 լոտով, Լոտ1 – Ավտոմեքենաների և գյուղատնտեսական մեքենաների պահեստամասեր կոռոզիոն վիճակում 185100 ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ ներկայացնելու պահը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը (լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսը) պետք է վճարեն կանխիկ, մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը: Աճուրդին մասնկցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընդացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը պետք է կատարի այդ գրանցման ինչպես նաև առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը:Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները, աճուրդի նախորդող 5 աշխատանքային օրվա ընդացքում, ժամը 9:00-ից մինչև 16:00-ը կարող են դիմել սնանկության գործոցվ կառավարիչին: Սնակության գործով կառավարիչ՝ Բ.Վահրադյան 091-740100

Հասցե` ՀՀ Լոռու մարզ ք.Ստեփանավան փ. Խանջյան 4/27

Հեռ..` +374 91740100