Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Լիլիթ Նալբանդյան Ալեքսանդրի սնանկության գործով գույքի հրապարակային սակարկությունների եղանակով վաճառքի մասին

05.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ԱՁ Լիլիթ Նալբանդյան Ալեքսանդրի սնանկության գործով կառավարիչ Էդուարդ Սերոբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. Նոյեմբերի 05-ին նշանակված ԱՁ Լիլիթ Նալբանդյան Ալեքսանդրի սնանկության գործով գույքի վաճառքը հրապարակային սակարկությունների եղանակով չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2020թ. Դեկտեմբերի 03-ին, ժամը 12:00 ՀՀ, Ք.Երևան, Արշակունյաց պող. 5; 311 սենյակ հասցեում նշանակված է ԱՁ Լիլիթ Նալբանդյան Ալեքսանդրի սնանկության գործով Լիլիթ Նալբանդյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վաճառքը հրապարակային սակարկությունների եղանակով մեկ լոտով.
ԼՈՏ 1. – Լիլիթ Նալբանդյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ք. Երևան, Արաբկիր Մ.Բաղրամյան պողոտա 68/1 հասցեում գտնվող 14,6 քմ մակերեսով՝ բնակավայրերի նպատակային նշանակություն ունեցող հողամասի վրա հասարակական կառուցապատման նշանակության 12,4 քմ մակերեսով կրպակ /թիվ 07122012-01-1697 սեփականության վկայական տրված 07.12.2012թ/: Կրպակը՝ մեկ հարկանի, մեծ ցուղափեղկերով, թեթև կոնստրուկցիոն ծածկով շինություն է, որը գտնվում է Բաղրամյան պողոտայի առաջին գծում: Կրպակի ներքին ընդհանուր վիճակի գմահատական՝ միջինից բարձր: Կրպակի հատակը սալիկապատված է, պատերը՝ պաստառապատված, առաստաղը՝ կախովի, առաստաղի բարձրությունը՝ 2,67 քմ, տանիքը՝ թիթեղյա, արտաքին պատերը՝ քարե, արտաքին հարդարումը՝ երեսպատված, արտաքին լուսամուտները՝ մեծ վիտրաժային, առկա են ենթակառուցվածքներ:
Ք. Երևան, Արաբկիր Մ.Բաղրամյան պողոտա 68/1 հասցեում գտնվող կրպակի մեկնարկային գինը կազմում է՝ 11,900,000 (տասնմեկ միլիոն ինը հարյուր հազար) ՀՀ դրամ: Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին: Փաստացի տիրապետողների վտարումը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան, հասցե՝ (ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ` Էդուարդ Սերոբյանին 077-64-22-00 հեռախոսահամարով։

Հասցե` Ք. Երևան, Ն.Նորք, Մառի նրբ. 1/42

Հեռ..` +374 77 64 22 00

Էլ. փոստ`