Սնանկ ճանաչված <<Ընդտանիք>> ՇՍԿ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար երրորդ անձին պատկանող և <<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի աճուրդ-վաճառքի մասին
05.11.2020
28.10.2020թ. ժամը 12:30-ին հայտարարվել էր սնանկ ճանաչված <<Ընդտանիք>> ՇՍԿ-ի (թիվ ԵԱՆԴ/0028/04/16) վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար երրորդ անձին պատկանող և <<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի աճուրդ-վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով` 1 (մեկ) առանձին լոտով: Հայտարարված աճուրդը տեղի չունեցավ գնորդ չլինելու պատճառով։
Նկատի ունենալով վերոգրյալը՝ 30․11.2020թ. ժամը 12:30-ին <<ՍԳԿԿ>> ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ տեղի կունենա սնանկ ճանաչված <<Ընդտանիք>> ՇՍԿ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար երրորդ անձին պատկանող և <<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի աճուրդ-վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական (գնի ավելացման) եղանակով` 1 (մեկ) առանձին լոտով: Մեկնարկային գինը լոտի համար կազմում է 7 322 247 ՀՀ դրամ:
Լոտ 4- ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս 13 փող., թիվ 3 հասցեում գտնվող տաղավարներ և հողամաս, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 016844, տրված՝ 07.09.2001թ-ին, հողամասի կադաստրային ծածկագիրը՝ 07-001, հողամասի չափը՝ 0.5հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, օգտագործման նպատակը՝ առևտրի բազայյի սպասարկման համար, գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականություն, շենքի կադաստրային համարը՝ 07-001, ընդհանուր մակերեսը՝ 1117.01քմ, նպատակային նշանակությունը՝ հասարակական, օգտագործման նպատակը՝ առևտրի բազա, իրավունքի տեսակը՝ սեփականություն, գույքը սեփականության իրավունքով պատկանում է Արտյոմ Զաքարյանին և գրավադրված է <<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ում, հիփոթեքի պայմանագիր՝ թիվ 357Դ, կնքված՝ 17.05.2013թ., գրանցված սեղանամատյանում ՝ 4428-ով, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 21052013-07-0024 , տրված՝ 21.05.2013թ : Հողատարածքի կադաստրային արժեքը վճարված չէ, որը չի ներառվել անշարժ գույքի շուկայական արժեքի մեջ, որը պետք է վճարվի գնորդի կողմից :
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը:
Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման, վտարման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ում բացված 1150006225935993 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան,Օտյան 53/2/: Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում է շարադրված հերթականությամբ:Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտի ուսումնասիրությունների և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար մասնակիցները մինչև 27.11.2020թ. ժամը 11:00-ին կարող են ներկայանալ ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան,Օտյան 53/2/ կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հ. Եղյանին հեռ. (094) 400-356:
Հասցե` ք․ Երևան, Արշակունյաց 5, 408 սենյակ
Հեռ..` +37494 400 356
Էլ. փոստ`