Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սնանկ ճանաչված <<Գ.Մ. Սարիբեկյան>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև գրավի առարկա հանդիսացող գույքերի աճուրդ-վաճառքի մասին

05.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Գ.Մ. Սարիբեկյան>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

<<Գ.Մ. Սարիբեկյան>> ՍՊԸ-ի սնանկության գործով ( թիվ ԿԴ1/0128/04/17) 23.10.2020թ-ին ժամը 14:30-ին հայտարարված աճուրդը տեղի չունեցավ:
Նկատի ունենալով վերոգրյալը 07.12.2020թ. ժամը 12:00-ին <<ՍԳԿԿ>> ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ տեղի կունենա սնանկ ճանաչված <<Գ.Մ. Սարիբեկյան>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև գրավի առարկա հանդիսացող գույքերի աճուրդ-վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով` 1 (մեկ) ընդհանուր լոտով: Մեկնարկային գինը ընդհանուր լոտի համար կազմում է 97 805 993 ՀՀ դրամ:
Լոտ 1- ք. Երևան , Ավան համայնք, Աշխաբադի փողոց, թիվ 11 հասցեում գտնվող 556.9քմ արտադրամաս և 1,205.1քմ հողամաս (սեփականության վկայական N03082012-01-1246) և թվով 24 անվանում գույքեր ( ապրանքանյութական պաշարներ` փքաբլիթի հոսքագիծ, սառնարան ՕՐՍԿ, պահարան երկաթից, սեղաններ մեծ ու փոքր, յուղի բակ 3տն. և այլն, որոնց մեծամասնությունը պիտանի չի օգտագործման) :
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը:
Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման, վտարման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Արարատբանկ>> ԲԲԸ-ում բացված 1510010761330100 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան,Օտյան 53/2/: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները մինչև 04.12.2020թ. ժամը 11:00-ին կարող են ներկայանալ ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան,Օտյան 53/2/ կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հ. Եղյանին հեռ. (094) 400-356:

Հասցե` ք․ Երևան, Արշակունյաց 5, 408 սենյակ

Հեռ..` +37494 400 356

Էլ. փոստ`