Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սնանկ ճանաչված ԱՁ Ղուկաս Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ, շարժական գույքերի աճուրդ-վաճառքի մասին

05.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ԱՁ Ղուկաս Ավագյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

28.10․2020թ.-ին ժամը 12:00-ին թիվ ԵՇԴ/0182/04/ ԱՁ Ղուկաս Ավագյանի սնանկության գործով հայտարարված աճուրդ-վաճառքը տեղի չունեցավ գնորդ չլինելու պատճառով։
Նկատի ունենալով վերոգրյալը՝ 27․11.2020թ-ին ժամը 12:00-ին <<ՍԳԿԿ>> ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ տեղի կունենա Ղուկաս Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ, շարժական գույքերի աճուրդ-վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական (գնի ավելացման) եղանակով 2 (երկու) առանձին լոտերով: Մեկնարկային գինը ընդհանուր լոտերի համար կազմում է 2 774 122 ՀՀ դրամ:
Լոտ 1- ՀՀ Արմավիրի մարզ, Բերքաշատ համայնքում գտնվող բնակելի տունը (սեփականության իրավունքի վկայական թիվ 2599219), մեկնարկային գինը՝ 2 582 804 ՀՀ դրամ:
Լոտ 4- ZIL մակնիշի, MMZ-4502 տիպարի, 30 OS 479 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը, մեկնարկային գինը՝ 191 318 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը:
Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման և վտարման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Արարատբանկ>> ԲԲԸ-ում բացված 1510025706053400 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն,կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան/ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով/ մասնակցի վկայական ստանալու համար: Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդը կազմակերպվում է շարադրված հերթականությամբ: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերի ուսումնասիրությունների և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար մասնակիցները մինչև 26․11․2020թ. ժամը 11:00-ին կարող են ներկայանալ ՀՀ սնանկության դատարան / ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով/ կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հ.Եղյանին հեռ. (094) 400-356:



Հասցե` ք․ Երևան, Արշակունյաց 5, 408 սենյակ

Հեռ..` +37494 400 356

Էլ. փոստ`