Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սնանկ ճանաչված <<Թալգրիգ>> ՍՊԸ-ին պատկանող և <<Թալգրիգ>> ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված գույքերի աճուրդ-վաճառքի մասին

05.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Թալգրիգ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

29․10.2020թ.-ին ժամը 13:00-ին <<Թալգրիգ>> ՍՊԸ-ի սնանկության գործով հայտարարված աճուրդը տեղի չունեցավ գնորդ չլինելու պատճառով:
Նկատի ունենալով վերոգրյալը` 30.11․2020թ-ին ժամը 13:00-ին <<ՍԳԿԿ>> ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ հայտարարվել է սնանկ ճանաչված <<Թալգրիգ>> ՍՊԸ-ին պատկանող և <<Թալգրիգ>> ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված գույքերի աճուրդ-վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական (գնի ավելացման) եղանակով՝ 7 (յոթ) առանձին լոտերով: Մեկնարկային գինը ընդհանուր լոտերի համար կազմում է` 5 459 524 ՀՀ դրամ:
Լոտ 1 - <<Круиз>> ֆիրմայի մակարոնի արտադրամասի սարքավորումներ 2 հոսքագծով, 2002թ. արտադրության՝ 1 621 018 ՀՀ դրամ մեկնարկային գնով :
Լոտ 2 - Ալրաղացի սարքավորումներ առանց մակնիշի- 1 կոմպլ., 2002թ. արտադրության՝ 680 352 ՀՀ դրամ մեկնարկային գնով :
Լոտ 3 - Ձվաձև լավաշի արտադրության АЛ-130 սերիայի կիսաավտոմատ հոսքագիծ, ուկրաինական <<УкрТехноФудз>> ООО ընկերության կողմից 2011թ.-ին արտադրության՝ 797 477 ՀՀ դրամ մեկնարկային գնով :
Լոտ 4 - Կտրտված լավաշի արտադրության АЛ-130 սերիայի ավտոմատ հոսքագիծ, ուկրաինական <<УкрТехноФудз>> ООО ընկերության կողմից 2011թ.-ին արտադրության՝ 1 198 466 ՀՀ դրամ մեկնարկային գնով :
Լոտ 7 - Արտադրա-տնտեսական գույք թվով 57 անվանում՝ 310 044 ՀՀ դրամ մեկնարկային գնով (չգրավադրված) :
Լոտ 8 - Թվով 11 տարբեր անվանումների և քանակի սարքավորումներ՝ 482 945 ՀՀ դրամ մեկնարկային գնով :
Լոտ 9 - Թվով 4 տարբեր անվանումների և քանակի սարքավորումներ՝ 369 222 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Վերոհիշյալ լոտերում առկա գույքերից ապամոնտաժման ենթակա գույքերի ապամոնտաժման և դուրս բերման ծախսերը կրում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում`պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը : Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Արարատբանկ>> ԲԲԸ-ում բացված 1510025706052800 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան,Օտյան 53/2 հասցեով/ մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերի ուսումնասիրությունների և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար մասնակիցները մինչև 27․11.2020թ. ժամը 11:00-ին կարող են ներկայանալ ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2 հասցով/ կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հ.Եղյանին հեռ. (094) 400-356 :

Հասցե` ք․ Երևան, Արշակունյաց 5, 408 սենյակ

Հեռ..` +37494 400 356

Էլ. փոստ`