Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սնանկ ճանաչված <<Թալգրիգ>> ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված, գրավական հանդիսացող շարժական գույքերի աճուրդ-վաճառքի մասին

05.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Թալգրիգ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

29.10.2020թ.-ին ժամը 12:30-ին հայտարարվել էր (թիվ ԼԴ4/0019/04/15) սնանկ ճանաչված <<Թալգրիգ>> ՍՊԸ-ի գույքերի աճուրդ-վաճառքը: Հայտարարված աճուրդը տեղի ունեցավ մասնակի, հայտարարված աճուրդի ընթացքում թիվ 20 լոտը վաճառվել է։
Նկատի ունենալով վերոգրյալը` 30․11.2020թ. ժամը 14:00-ին <<ՍԳԿԿ>> ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ հայտարարվել է սնանկ ճանաչված <<Թալգրիգ>> ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված, գրավական հանդիսացող շարժական գույքերի աճուրդ-վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական (գնի ավելացման) եղանակով՝ 4 (չորս) առանձին լոտերով: Մեկնարկային գինը ընդհանուր լոտերի համար կազմում է` 835 635 ՀՀ դրամ:
Լոտ 16 - FORD FIESTA 1.4 մակնիշի 952 LL 36 պետհամարանիշի, 2008թ. արտադրության ավտոմեքենա՝ 211 616 ՀՀ դրամ մեկնարկային գնով : Ավտոմեքենան անսարք է, բացակայում են որոշակի դետալներ (հանգույցներ) և մարտկոցը:
Լոտ 17 - FORD FIESTA 1.4 մակնիշի 905 LL 36 պետհամարանիշի, 2007թ. արտադրության ավտոմեքենա՝ 246 850 ՀՀ դրամ մեկնարկային գնով : Ավտոմեքենան անսարք է, բացակայում են որոշակի դետալներ (հանգույցներ) և մարտկոցը:
Լոտ 18 - FORD FIESTA 1.4 մակնիշի 834 LL 36 պետհամարանիշի, 2007թ. արտադրության ավտոմեքենա՝ 177 807 ՀՀ դրամ մեկնարկային գնով : Ավտոմեքենան անսարք է , բացակայում են որոշակի դետալներ (հանգույցներ) և մարտկոցը:
Լոտ 19 - FORD FIESTA 1.4 մակնիշի 906 LL 36 պետհամարանիշի, 2007թ. արտադրության ավտոմեքենա՝ 199 362 ՀՀ դրամ մեկնարկային գնով : Ավտոմեքենան անսարք է, բացակայում են որոշակի դետալներ(հանգույցներ) և մարտկոցը:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի և կանոնադրության , ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հավաստող փաստաթղթի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Արարատբանկ>> ԲԲԸ-ում 1510025706052800 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն,կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով/ մասնակցի վկայական ստանալու համար: Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում է շարադրված հերթականությամբ: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագիր կնքելու դեպքում, անհրաժեշտության դեպքում դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց հետ առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ ծախսերը կատարվում են աճուրդի հողթողի կողմից:
Լոտերի ուսումնասիրությունների և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար մասնակիցները մինչև 27.11.2020թ. ժամը 11:00-ին կարող են ներկայանալ ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան,Օտյան 53/2/ կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հ.Եղյանին հեռ. (094) 400-356:

Հասցե` ք․ Երևան, Արշակունյաց 5, 408 սենյակ

Հեռ..` +37494 400 356

Էլ. փոստ`