Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արամ Բաղդասարյանի սնանկության գործով գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

09.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արամ Բաղդասարյանի սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյան
,,Սնանկության մասին,, ՀՀ օրենքի 76-րդ հոդված

30.10.2020թ.-ին ժամը 14:00 ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում նշանակված թիվ թիվ ԵԴ/0523/04/18 սնանկության գործով պարտապան Արամ Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդը չի կայացել:
27.11.2020թ.-ին ժամը 13:30 ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ թիվ ԵԴ/0523/04/18 սնանկության գործով պարտապան Արամ Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդ, բաց դասական եղանակով՝ 1 /մեկ/ լոտով.
ԼՈՏ 1. ք. Երևան, Կենտրոն Ագաթանգեղոս փողոց 7 շենքի բակում գտնվող ավտոտնակ /հողամասը՝ վարձակալություն, սեփ. վկայական 2038193/ անշարժ գույք: Ավտոտնակի ընդհանուր մակերեսը 16 քմ, հողամասը տրամադրված է վարձակալությամբ մինչև 20.04.2009թ. արտաքին հարդարանքը գտնվում է վատ վիճակում, ներքին հարդարանքը բացակայում է, դռները թիթեղյա են և գտնվում են վատ վիճակում, ներքին հարդարանքը բացակայում է, առաստաղը և պատերը խոնավության պատճառով տեղ-տեղ ենթարկված են կոռոզիայի, սանհանգույցը և ինժեներական ենթակառուցվածքները բացակայում են: Ավտոտնակի փաստացի տիրապետողների վտարումը կատարվելու է գնորդի հաշվին և միջոցներով: Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին:
Մեկնարկային գինը՝ 3.415.500 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր /անդորրագրեր/:
Աճուրդի մասնակցության վճարը կազմում է համապատասխան ԼՈՏ-ի 1 /մեկ/ տոկոսը, բայց ոչ ավել քան նվազագայույն աշխատավարձի երկու հարյուրապատիկը, նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ % -ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙԱկբա Բանկ՚ ԲԲԸ ՙՏիգրան Մեծ՚ մասնաճյուղում բացված թիվ 220530447238000 սնանկության գործով հատուկ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ :
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, որոնք աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար, որի չափը կազմում է նվազագայույն աշխատավարձի հնգապատիկը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար սույն հայտարարությունում սահմանված ժամկետում karakelyan.aleksandr@mail.ru էլեկտրոնային հասցեին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև մուտքի վճարի վճարումը սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը:
Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանին /հեռ. 091245588/:

Թիվ ԵԴ/0291/04/18 սնանկության գործով կառավարիչ՝ Ալեքսանդր Կարակելյան

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան նրբ. 3-55

Հեռ..` +37491245588

Էլ. փոստ`