Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ալգրիգ» ՍՊԸ-ին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

11.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ալգրիգ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
«Սնանկության Մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. դեկտեմբերի 16-ին ժամը 14:00-ին «Ալգրիգ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311) կանցկացվի սնանկ ճանաչված «Ալգրիգ» ՍՊԸ-ի պարտավորությունների համար «Ակբա-Կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, Կարմիր բանակի փողոց թիվ 59 հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-գույքի տիպը՝ վառելանյութի լիցքավորման կայան, նպատակային նշանակությունը՝ հասարակական, փաստացի օգտագործման ձևը՝ ավտոլվացման կետեր և չգործող լիցքավորման կայան, հիմքը՝ կետային միաձույլ ե/բետոն, պատերը՝ տուֆ քար, միջհարկային ծածկը՝ ե/բ սալեր, տանիքային ծածկը՝ մետաղական, տանիքը՝ մետաղական թիթեղ, մակերսը՝ 177,93քմ, առաստաղի բարձրությունը՝ 2.8-3, ջրամատակարարումը՝ շուրջօրյա, առկա է կոյուղի, գազամատակարարում, էլեկտրամատակարարում, ջեռուցում, օդորակում, ներքին հարդարումը՝ միջին, կառուցվել է 2000-ական թ.թ.: Հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, մակերեսը՝ 300քմ, բարեկարգվածությունը՝ անբարեկարգ: Մեկնարկային գինը՝ 17.576.919 /տասնյոթ միլիոն հինգ հարյուր յոթանասունվեց հազար ինը հարյուր տասնինը/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473604689010000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333;

Էլ. փոստ`