Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Գլոբալ Տրանս» ՍՊԸ-ին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

11.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Գլոբալ Տրանս» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
«Սնանկության Մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. դեկտեմբերի 16-ին ժամը 14:30-ին «Գլոբալ Տրանս» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311/ կանցկացվի սնանկ ճանաչված «Գլոբալ Տրանս» ՍՊԸ-ի պարտավորությունների համար «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 7 լոտերից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 2. Արարատի մարզի, Կանաչուտ համայնքի Այվազովսկու փողոցի թիվ 12 հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը- բնակելի տունը մեկ հարկանի է+նկուղ, շահագործվել է մոտ 1970-ական թվականներին, շինության հիմքը՝ գծային, երկաթբետոն, միջհարկային ծածկը՝ միաձույլ ե/բ, պատերի շարվածքը՝ քարե՝ ցեմենտավազյա շաղախի կիրառմամբ, տանիքը՝ իրականացված ազբեստացեմենտային ալիքաձև վահանակներով, մուտքի դուռը՝ մետաղական, ներսի դռներից մեկը փոխված՝ տեղադրված է լամիտանե դուռ, մյուսները փայտե՝ մաշված, սանհանգույցի և լոգարանի դռները՝ մետաղապլաստե, պատուհանները՝ ճաղավանդակներով, մետաղապլաստե և փայտե, փողոցին նայող պատուհանները մետաղապլաստե, բակին նայողները՝ փայտե: Ներքին հարդարումը՝ հին վերանորոգում, նախասրահի և սենյակների հատակները տախտակ, պատերը գաջասվաղված են, խոհանոցի հատակը սալիկապատ, պատերի մի հատվածը սալիկապատ, մյուս հատվածը գաջասվաղված, պատված ներկանյութով: Սանհանգույցը և լոգարանը՝ առանձին, նոր վերանորոգում, հատակը և պատերը սալիկապատված են: Առկա է էլ. մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված է: Ընդհանուր առմամբ, բնակելի տան արտաքին հարդարումը գտնվում է վատ վիճակում, ներքին հարդարումը՝ միջին վիճակում: Մեկնարկային գինը՝ 6.385.597 /վեց միլիոն երեք հարյուր ութսունհինգ հազար հինգ հարյուր իննսունյոթ/ ՀՀ դրամ:
ԼՈՏ 3. DAF մակնիշի XF 95.430 տիպարի 522 OT 61 հաշվառման համարանիշի բեռնատար թամբային քարշակ: Գույքի նկարագրությունը-թողարկման տարեթիվը՝ 2006թ., բեռնատար, թափքի տեսակը՝ թամբային քարշակ, գույնը՝ սպիտակ, նույնականացման համարը՝ XLRTE47XS0E711066, սրահը՝ կտորե երեսպատվածք, գտնվում է միջին վիճակում, շարժիչը՝ դիզելային, աշխատանքային վիճակ, փոխանցման տուփը՝ մեխանիկական, աշխատանքային վիճակ: Մեքենան գտնվում է միջին վիճակում: Մեկնարկային գինը՝ 6.035.725 /վեց միլիոն երեսունհինգ հազար յոթ հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ:
ԼՈՏ 5. VOLVO մակնիշի FH12/420 տիպարի 88 MM 202 հաշվառման համարանիշի բեռնատար: Գույքի նկարագրությունը-թողարկման տարեթիվը՝ 2000թ., թափքի տեսակը՝ սառնարան, գույնը՝ սպիտակ, նույնականացման համարը՝ YV2A4DACXYB246777, սրահը՝ կտորե երեսպատվածք, գտնվում է միջին վիճակում, շարժիչը՝ դիզելային, փոխանցման տուփը՝ գտնվում է աշխատանքային վիճակում: Մեքենան գտնվում է միջին վիճակում: Մեկնարկային գինը՝ 5.246.004 /հինգ միլիոն երկու հարյուր քառասունվեց հազար չորս/ ՀՀ դրամ:
ԼՈՏ 6. DAF մակնիշի 95 XF 480 տիպարի 34 QL 785 հաշվառման համարանիշի բեռնատար քարշակ: Գույքի նկարագրությունը-թողարկման տարեթիվը՝ 2005թ., բեռնատար, թափքի տեսակը՝ քարշակ, գույնը՝ մուգ կապույտ մետալիկ, նույնականացման համարը՝ XLRTE47XS0E676414, սրահը՝ կտորե երեսպատվածք, վթարված է, գտնվում է ոչ սարքին վիճակում, շարժիչը՝ դիզելային, աշխատանքային վիճակ, փոխանցման տուփը՝ աշխատանքային վիճակ: Մեքենան գտնվում է միջին վիճակում: Մեկնարկային գինը՝ 6.079.597,20 /վեց միլիոն յոթանասունինը հազար հինգ հարյուր իննսունյոթ դրամ քսան լումա/ ՀՀ դրամ:
ԼՈՏ 8. MIROFRET մակնիշի D 1880 տիպարի 01 L 598 հաշվառման համարանիշի կիսակցորդ սառնարան: Գույքի նկարագրությունը-թողարկման տարեթիվը՝ 1999թ., կիսակցորդ, թափքի տեսակը՝ սառնարան, գույնը՝ սպիտակ, նույնականացման համարը՝ VS9SA3NS5XA013541: Տրանսպորտային միջոցը գտնվում է միջին վիճակում: Մեկնարկային գինը՝ 1.393.935 /մեկ միլիոն երեք հարյուր իննսուներեք հազար ինը հարյուր երեսունհինգ/ ՀՀ դրամ:
ԼՈՏ 9. DAF մակնիշի FA/FT 95.430 տիպարի 35 DS 624 հաշվառման համարանիշի բեռնատար թամբային քարշակ: Գույքի նկարագրությունը-թողարկման տարեթիվը՝ 2002թ., բեռնատար, թափքի տեսակը՝ թամբային քարշակ, գույնը՝ կարմիր-կապույտ, նույնականացման համարը՝ XLRTE47XS0E566544, սրահը՝ կտորե երեսպատվածք, գտնվում է միջին վիճակում, շարժիչը՝ ապամոնտաժված, վերանորոգման փուլում, փոխանցման տուփը՝ աշխատանքային վիճակ: Տրանսպորտային միջոցը գտնվում է միջինից ցածր վիճակում: Մեկնարկային գինը՝ 3.158.750 /երեք միլիոն մեկ հարյուր հիսունութ հազար յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ:
ԼՈՏ 10. 93679 մակնիշի 01 L 154 հաշվառման համարանիշի կիսակցորդ: Գույքի նկարագրությունը-թողարկման տարեթիվը՝ 2004թ., կիսակցորդ, գույնը՝ կապույտ, նույնականացման համարը՝ NZ993769040AB1004: Տրանսպորտային միջոցը գտնվում է միջին վիճակում: Մեկնարկային գինը՝ 812.250 /ութ հարյուր տասներկու հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473604958540000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333;

Էլ. փոստ`