Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սևակ Խաչատրյանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

11.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սևակ Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020 թվականի սեպտեմբերի 4-ին, ժամը 14:00 Սևակ Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից Սնանկության կառավարիչի գրասենյակում /հասցե՝ Ազատության 14-54/ սնանկ ճանաչված Սևակ Խաչատրյանին պատկանող գույքի աճուրդը չի կայացել հայտատու չլինելու պատճառով:
2020 թվականի դեկտեմբերի 15-ին, ժամը 14:00 Սևակ Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից Սնանկության կառավարիչի գրասենյակում /հասցե՝ Ազատության 14-54/ հայտարարվում է սնանկ ճանաչված Սևակ Խաչատրյանի գույքի կրկնաճուրդը : Կրկնաճուրդի է ներկայացվում հետևյալ գույքը.
Լոտ 1- ք. Երևան, Նար-Դոսի 1-ին փակուղի, թիվ 2ա հասցեում գտնվող անշարժ գույք (55,8 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տուն, 0,00815 հա հողամաս,սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2007414, տրվ. 26.11.2009թ. ) - մեկնարկային արժեքը կազմում է՝ 5.540.400 ՀՀ դրամ
Գույքը ծանրաբեռնված է բնակիչներով:Գնորդը կատարելու է գույքի վտարման ,ձևակերպման և գրանցման հետ կապված բոլոր գործողությունները և ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն,
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
Աճուրդի նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը, պետք է վճարվեն «Այ Դի բանկ» ՓԲԸ-ի Բաղրամյան մասնաճյուղում գործող թիվ 11813009968200 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2 /, մասնակցի վկայական ստանալու համար։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Լոտերի ուսումնասիրությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են այցելել Ազատության 14-54 հասցե յուրաքանչյուր օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 11:00-ից մինչև 16:00 նախապես զանգահարելով կառավարչին հեռ. 010239505։

Հասցե` ք. Երևան Ազատության 14-54

Հեռ..` +374 94 221985

Էլ. փոստ`