Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հովհաննես Սահակյանի պարտավորությունների կատարման ապահովման համար երրորդ անձանց կողմից <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքերի աճուրդի կազմակերկպման մասին

11.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հովհաննես Սամվելի Սահակյանի սնանկության գործով կառավարիչ՝ Լևոն Կարապետի Պետրոսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

09.11.2020թ ժամը 13:00 -ին ՙՀովհաննես Սահակյանի պարտավորությունների կատարման ապահովման համար երրորդ անձանց կողմից <<Ամերիաբանկՙ>> ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքերի վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
30.11.2020թ-ին ժամը 13:00-ին ք. Երևան, Արշակունյաց 5, 311 դահլիճում տեղի կունենա Հովհաննես Սահակյանի պարտավորությունների կատարման ապահովման համար երրորդ անձանց կողմից <<Ամերիաբանկՙ>> ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքերի կրկնաճուրդ նախորդ աճուրդից 20%-ով իջեցված մեկնարկային գնով, որը բաղկացած է 2 ԼՈՏԻՑ
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1- ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Առինջ, 7-րդ փողոց, 1-ին նրբանցք, թիվ 3 բնակելի, տունը (մակերեսի չափը 0.06 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, շինության մակերեսը 362.1 քմ, պատերը՝ քարե, միջհարկային ծածկ մոնոլիտ բետոն, տանիք- չկա, առաստաղի բարձրությունը 3 մերտ, ավտոտնակ՝12.1 քմ, սենյակներ –հատակը՝ բետոն, սալիկ, խոհանոց- հատակը՝ սալիկ, պատերը գաջած, սանհանգույց- հատակը՝ սալիկապատ, պատերը՝ սալիկ, ներքին դռներ և պատուհաններ առկա չեն, էլետրամատակարարում, ջրամատակարարում, գազամատակարարում)
մեկնարկային գինը սահմանվում է 41.688.000 ՀՀ դրամ:
ԼՈՏ 2 – ք. Երևան, Սարյան փողոց., 36 շենք., բն 41 հասցեի անշարժ գույքը, որի ընդհանուր մակերեսը 80.5 քմ. (16/11 հարկանի, առաստաղի բարձրությունը 2.7 մ., ներքին հարդարման վիճակը միջին)
Մեկնարկային գինը սահմանվում է 34.776.000 ՀՀ դրամ
Գույքերի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման և վտարման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-Ֆիզիկական անձի դեպքում ՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձի Ա/Ձ-
ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փասթաղթերի պատճենը:
-աճուրդի սնանկության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Սնանկության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով Հովհաննես Սահակյանի սնանկության հատուկ հաշվին՝ <<ՀԱՅԲԻԶՆԵԶ ԲԱՆԿ>> ՓԲԸ-ի 1150002889999956 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/: Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկաց մասնակիցը:
Ցանկացողներն կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարչին ՝ Լևոն Պետրոսյանին /098033366/:

Հասցե` ք. Երևեն, Բաբայան 38., բն.24

Հեռ..` 37498033366

Էլ. փոստ`