Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Նունե Շաղոյանի սնանկության գործով վերջինիս սեփականությամբ պատկանող անշարժ գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

12.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Իզաբելլա Ցամաքյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Նունե Շաղոյանի սնանկության գործով 12.11.2020թ. ժամը 11:00-ին նշանակված աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: Կրկնաճուրդը տեղի կունենա 17.12.2020թ. ժամը 11:10-ին ք. Երևան, Արշակունյաց փողոց 5 շենք, թիվ 311 դահլիճում:
Լոտ N 1. ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, Ծարավ աղբյուրի փողոց, թիվ 12/1 հասցեւմ գտնվող բնակելի տուն: Սեփականության իրավունքի գրանցման վկայական` 25022015-01-0047, տրված 25.02.2015թ: Համաձայն սեփականության վկայականի շինության նպատակային նշանակությունը բնակելի է, հողամասի նպատակային նշանակություը` բնակավեյրերի, իրավունքի տեսակը` սեփականություն (բնակելի տուն` 131,6 քմ., պարիսպ` 3,4 քմ. (7,4 խմ.) սեփականություն, հողամասի մակերեսը` 0,060372 հա. առկա է ինքնակամ շինություն 139,7 քմ. մակերեսով):
Գույքը գրավադրված է Արսեն Մկրտչյանի և Աննա հովհաննիսյանի նկատմամբ պարտապանի ունեցած պարտավորությունների դիմաց և լոտի մեկնարկային արժեքը կազմում է 11 986 947 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները և աճուրդի նախավճարի անդորագիրը: Աճուրդի նախավճարը կազմում է լոտի գնի 5%-ը: Աճուրդի նախավճարը պետք է վճարվի <Հայէկոնոմբանկ> ՓԲԸ-ի հ/հ 163518021619 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք.Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Նունե Շաղոյանի սնանկության գործով կառավարիչ Ի.Ցամաքյանին, հեռ. 093-197-307 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 2-րդ հարկ, 26 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Լենինգրադյան 18/24

Հեռ..` +37493197307

Էլ. փոստ`