Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ԳԵՂԱՄ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

12.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «ԳԵՂԱՄ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
«Սնանկության Մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. դեկտեմբերի 17-ին ժամը 13:00-ին «ԳԵՂԱՄ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311/ կանցկացվի սնանկ ճանաչված «ԳԵՂԱՄ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ի պարտավորությունների համար «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 5 լոտերից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 4. LEXUS մակնիշի GX 470 տիպարի 90 NC 100 հաշվառման համարանիշի ավտոմեքենա: Գույքի նկարագրությունը-թողարկման տարեթիվը՝ 2004թ., թեթև մարդատար, թափքի տեսակը՝ ունիվերսալ, գույնը՝ սև, նույնականացման համարը՝ JTJBT20XX40065806, սրահը՝ կաշվե երեսպատվածք, գտնվում է վատ վիճակում, նստատեղերն ունեն մաշվածություն և պատռվածքներ, շարժիչը՝ բենզինային, անսարք, փոխանցման տուփը՝ ավտոմատ, անսարք: Մեքենան գտնվում է անսարք վիճակում: Մեկնարկային գինը՝ 3.403.584,36 /երեք միլիոն չորս հարյուր երեք հազար հինգ հարյուր ութսունչորս դրամ երեսունվեց լումա/ ՀՀ դրամ:
ԼՈՏ 5. UAZ մակնիշի 390945 տիպարի 34 QL 152 հաշվառման համարանիշի ավտոմեքենա: Գույքի նկարագրությունը-թողարկման տարեթիվը՝ 2003թ., բեռնատարր, թափքի տեսակը՝ կողավոր, գույնը՝ պաշտպանական, նույնականացման համարը՝ XTT390945C0445513, սրահը՝ կտորե երեսպատվածք, գտնվում է միջին վիճակում, շարժիչը՝ բենզինային, փոխանցման տուփը՝ գտնվում է անսարք վիճակում: Մեքենան գտնվում է անսարք վիճակում: Մեկնարկային գինը՝ 909.354,60 /ինը հարյուր ինը հազար երեք հարյուր հիսունչորս դրամ վաթսուն լումա/ ՀՀ դրամ:
ԼՈՏ 6. MERCEDES-BENZ մակնիշի 311 CDI տիպարի 25 MM 999 հաշվառման համարանիշի ավտոմեքենա: Գույքի նկարագրությունը-թողարկման տարեթիվը՝ 2004թ., ավտոբուս 17 նստատեղ, թափքի տեսակը՝ վագոն, գույնը՝ արծաթափայլ, նույնականացման համարը՝ WDB9036631R74486, սրահը՝ կտորե երեսպատվածք, գտնվում է վատ վիճակում, նստատեղերն ունեն մաշվածություն և պատռվածքներ, շարժիչը՝ դիզելային, շարժիչը փոխված է, փոխանցման տուփը՝ մեխանիկական, անսարք: Մեքենան գտնվում է վատ վիճակում: Մեկնարկային գինը՝ 2.046.047,85 /երկու միլիոն քառասունվեց հազար քառասունյոթ դրամ ութսունհինգ լումա/ ՀՀ դրամ:
ԼՈՏ 7. SCANIA մակնիշի P114 LB6X2NB 340 տիպարի 25 OO 999 հաշվառման համարանիշի ավտոմեքենա: Գույքի նկարագրությունը-թողարկման տարեթիվը՝ 2003թ., բեռնատար, թափքի տեսակը՝ սառնարան, գույնը՝ կարմիր-սպիտակ-մալբորո, նույնականացման համարը՝ XLEP6X20004488519, սրահը՝ կտորե երեսպատվածք, գտնվում է միջին վիճակում, շարժիչը՝ դիզելային, փոխանցման տուփը՝ գտնվում է անսարք վիճակում: Մեքենան գտնվում է միջին վիճակում: Մեկնարկային գինը՝ 5.780.897,10 /հինգ միլիոն յոթ հարյուր ութսուն հազար ութ հարյուր իննսունյոթ դրամ տաս լումա/ ՀՀ դրամ:
ԼՈՏ 8. MITSUBISHI մակնիշի MONTERO-LIMITED-3.5 տիպարի 25 TT 999 հաշվառման համարանիշի ավտոմեքենա: Գույքի նկարագրությունը-թողարկման տարեթիվը՝ 2002թ., թեթև մարդատար, թափքի տեսակը՝ ունիվերսալ, գույնը՝ շամպայն մետալիկ (բեժ), նույնականացման համարը՝ JA4MW51R02J065707, սրահը՝ կաշվե երեսպատվածք, գտնվում է վատ վիճակում, նստատեղերն ունեն մաշվածություն և պատռվածքներ, շարժիչը՝ բենզինային, փոխանցման տուփը՝ ավտոմատ : Մեքենան գտնվում է անսարք վիճակում: Մեկնարկային գինը՝ 1.078.234,74 /մեկ միլիոն յոթանասունութ հազար երկու հարյուր երեսունչորս դրամ յոթանասունչորս լումա/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473604934120000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333;

Էլ. փոստ`