Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սամվել Մուշեղի Միրիմանյանին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

12.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սամվել Մուշեղի Միրիմանյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
«Սնանկության Մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված


2020թ. դեկտեմբերի 17-ին ժամը 14:00-ին Սամվել Մուշեղի Միրիմանյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311/ կանցկացվի սնանկ ճանաչված Սամվել Մուշեղի Միրիմանյանի պարտավորությունների կատարման համար «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված Սամվել Մուշեղի Միրիմանյանին սեփականության իրավունքով պատկանող, «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ» ՓԲԸ-ում գրավադրված երրորդ անձ <<Շվից>> ԱԿ-ին պատկանող, Սամվել Մուշեղի Միրիմանյանին և երրորդ անձինք Ալիտա Վարդգեսի Զարգարաղոյանին, Վերգինե, Լիանա, Անի Սամվելի Միրիմանյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 10 լոտերից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Գավառ, Օգոստոսի 23 փողոց 10 հասցեի անշարժ գույքը: Գույքի նկարագրությունը-անշարժ գույքը կառուցվել է 1953, 1962թթ., հարկայնությունը, հարկը՝ 3, արտաքին դուռը՝ մետաղական, փայտյա, միջսենյակային դռները՝ փայտյա, պատուհանները՝ փայտյա, պատերը՝ քարե, միջհարկային ծածկը՝ փայտե, բետոնե, տանիքը՝ մետաղական, ներքին հարդարման վիճակը՝ սենյակներ՝ հատակը մանրահատակ, ԴՍՊ, պատերը՝ գաջած, առաստաղը՝ գաջած, խոհանոցը-հատակը՝ ԴՍՊ, պատերը՝ գաջած, առաստաղը՝ գաջած, սանհանգույցը- հատակը՝ սալիկապատ, պատերը՝ ներկած, բետոնե, առաստաղը՝ ներկած, բետոնե, ներքին ընդհանուր վիճակի գնահատակը՝ բավարար, արտաքին հարդարումը՝ սվաղած, առկա է էլեկտրամատակարարում, գազամատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, հողամասի մակերեսը՝ 727,5, նպատակային նշնկությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման: Մեկնարկային գինը՝ 4.697.750 /չորս միլիոն վեց հարյուր իննսունյոթ հազար յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 2. ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Գավառ, Սայադյան 4-րդ փողոց, 6 փակուղի թիվ 1 հասցեի անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-անշարժ գույքը կառուցվել է 1988թ., հարկայնությունը, հարկը՝ 3, արտաքին դուռը՝ մետաղական, պատուհանները՝ փայտե, պատերը՝ քարե, միջհարկային ծածկը՝ բետոնե, տանիքը՝ մետաղական, շինության մակերեսը՝ 583.3, առաստաղի բարձրությունը՝ 2.5 մ, ներքին հարդարման վիճակը-սենյակների հատակը բետոնե, պատերն առանց հարդարման, առաստաղը՝ առանց հարդարման, ներքին ընդհանուր վիճակի գնահատակը՝ միջին, արտաքին հարդարում չունի, առկա է՝ էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազամատակարարում առկա չէ, հողամասի մակերեսը՝ 20000, հողամասի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, հողամասի գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների: Մեկնարկային գինը՝ 12.435.500 /տասներկու միլիոն չորս հարյուր երեսունհինգ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 3. ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Գավառ հասցեի անշարժ գույք /05-001-1168-1124/: Գույքի նկարագրությունը-հողամասի չափերը՝ 47361քմ, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ խոտհարք, տեղադրությունը և դիրքը՝ միջին, թեքությունը՝ թեք: Մեկնարկային գինը՝ 2.796.800 /երկու միլիոն յոթ հարյուր իննսունվեց հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 4. ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Գավառ հասցեի անշարժ գույք /05-001-1178-0030/: Գույքի նկարագրությունը-հողամասի չափերը՝ 832քմ, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, տեղադրությունը և դիրքը՝ միջին, թեքությունը՝ հարթ: Մեկնարկային գինը՝ 162.450 /մեկ հարյուր վաթսուներկու հազար չորս հարյուր հիսուն/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 5. ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Գավառ հասցեի անշարժ գույք /05-001-1128-0093/: Գույքի նկարագրությունը-հողամասի չափերը՝ 1030քմ, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, տեղադրությունը և դիրքը՝ միջին, թեքությունը՝ հարթ: Մեկնարկային գինը՝ 200.450 /երկու հարյուր հազար չորս հարյուր հիսուն/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 6. ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Գավառ հասցեի անշարժ գույք /05-001-1128-0121/: Գույքի նկարագրությունը-հողամասի չափերը՝ 2177քմ, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, տեղադրությունը և դիրքը՝ միջին, թեքությունը՝ հարթ: Մեկնարկային գինը՝ 423.700 /չորս հարյուր քսաներեք հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 7. ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Գավառ հասցեի անշարժ գույք /05-001-1128-0112/: Գույքի նկարագրությունը-հողամասի չափերը՝ 1260քմ, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, տեղադրությունը և դիրքը՝ միջին, թեքությունը՝ հարթ: Մեկնարկային գինը՝ 245.100 /երկու հարյուր քառասունհինգ հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 8. ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Գավառ հասցեի անշարժ գույք /05-001-1128-0117/: Գույքի նկարագրությունը-հողամասի չափերը՝ 495քմ, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, տեղադրությունը և դիրքը՝ միջին, թեքությունը՝ հարթ: Մեկնարկային գինը՝ 96.425 /իննսունվեց հազար չորս հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 9. ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Գավառ հասցեի անշարժ գույք /05-001-1157-0289/: Գույքի նկարագրությունը-հողամասի չափերը՝ 4756քմ, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, տեղադրությունը և դիրքը՝ միջին, թեքությունը՝ հարթ: Մեկնարկային գինը՝ 926.250 /ինը հարյուր քսանվեց հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 10. ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Գավառ հասցեի անշարժ գույք /05-001-1127-0003/: Գույքի նկարագրությունը- հողամասի չափերը՝ 788քմ, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, տեղադրությունը և դիրքը՝ միջին, թեքությունը՝ հարթ: Մեկնարկային գինը՝ 153.900 /մեկ հարյուր հիսուներեք հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473604737520000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333;

Էլ. փոստ`