Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Վ.Ա.Ս.» ՍՊԸ-ին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

12.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Վ.Ա.Ս.» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
«Սնանկության Մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. դեկտեմբերի 17-ին ժամը 15:00-ին «Վ.Ա.Ս.» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311/ կանցկացվի սնանկ ճանաչված «Վ.Ա.Ս.» ՍՊԸ-ի գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 2 լոտերից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, ք Գավառ, Սայադյան փողոց թիվ 67 խանութ հասցեի անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-անշարժ գույքը կառուցվել է 1967թ., հարկայնությունը, հարկը՝ 1/1, կրող պատերը՝ քարե-տուֆ, միջհարկային ծածկը՝ երկաթ բետոն, ներքին պատերը՝ թեթև բլոկ, տանիքը՝ շիֆեր, ներքին հարդարման վիճակը՝ գաջե սվաղ, արտաքին հարդարումը՝ առանց հարդարման, առկա է՝ էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազամատակարարում առկա չէ, նպատակային նշանակությունը՝ հասարակական: Մեկնարկային գինը՝ 18.576.157,50 /տասնութ միլիոն հինգ հարյուր յոթանասունվեց հազար մեկ հարյուր հիսունյոթ դրամ հիսուն լումա/ ՀՀ դրամ:
ԼՈՏ 2. ՀՀ, ք Գավառ, Սայադյան փողոց թիվ 67/1 խանութ հասցեի անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-անշարժ գույքը կառուցվել է 1967թ., հարկայնությունը, հարկը՝ 1/1, կրող պատերը՝ քարե-տուֆ, միջհարկային ծածկը՝ երկաթ բետոն, ներքին պատերը՝ թեթև բլոկ, տանիքը՝ շիֆեր, ներքին հարդարման վիճակը՝ գաջե սվաղ, արտաքին հարդարումը՝ առանց հարդարման, առկա է՝ էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազամատակարարում առկա չէ, նպատակային նշանակությունը՝ հասարակական: Մեկնարկային գինը՝ 4.507.987,50 /չորս միլիոն հինգ հարյուր յոթ հազար ինը հարյուր ութսունյոթ դրամ հիսուն լումա/ ՀՀ դրամ:
Որպես լոտերի սահմանափակում, գույքերի իրացման դեպքում, գործարքը պետական գրանցում կարող է ստանալ, գնորդի կողմից հողամասերի կադաստրային արժեքների վճարման անդորագիրը ներկայացնելու դեպքում:
Անշարժ գույքերի իրացման դեպքում գնորդը կրում է նոտարական և անշարժ գույքի պետական գրանցման, օգտագործողի վտարման հետ կապված բոլոր ծախսերի /այդ թվում հնարավոր չափագրումների և սահմանված այլ ձևակերպումների/ կատարման պարտականություն:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473605168810000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333;

Էլ. փոստ`