Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Լուիզա Արմենակի Ասլանյանին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

12.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Լուիզա Արմենակի Ասլանյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
«Սնանկության Մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված


2020թ. դեկտեմբերի 16-ին ժամը 15:00-ին Լուիզա Արմենակի Ասլանյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311/ կանցկացվի սնանկ ճանաչված Լուիզա Արմենակի Ասլանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 3 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Լոռու մարզ համայնք Վահագնաձոր 06-102-0040-0008 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամաս հասցեում գտնվող անշարժ գույքը: Գույքի նկարագրությունը-հողամասը զբաղեցնում է 0,6035 հա մակերես, հողամասի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք, հողամասը սահմանազատված, բարեկարգված չէ, հողամասում առկա են ծառեր, հողամասը չի գտնվում ոռոգման ջրով ապահովված հատվածում: Մեկնարկային գինը՝ 2.149.213,50 /երկու միլիոն մեկ հարյուր քառասունինը հազար երկու հարյուր տասներեք դրամ հիսուն լումա/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 2. ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Քարաշամբ 10-րդ փողոց 16 հողամաս հասցեում գտնվող անշարժ գույքը: Գույքի նկարագրությունը- հողամասը սահմանազատված չէ, բարեկարգված չէ, կոմունիկացիաներ առկա չեն, հողամասի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր, հողամասը չի գտնվում ոռոգման ջրով ապահովված հատվածում: Մեկնարկային գինը՝ 1.215.000 /մեկ միլիոն երկու հարյուր տասնհինգ հազար/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 3. ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Քարաշամբ 07-066-0304-0025 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամաս հասցեում գտնվող անշարժ գույքը: Գույքի նկարագրությունը- հողամասը զբաղեցնում է 0,803 հա մակերես, հողամասի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր, հողամասը չի գտնվում ոռոգման ջրով ապահովված հատվածում: Մեկնարկային գինը՝ 3.240.000 /երեք միլիոն երկու հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473605420100000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333;

Էլ. փոստ`