Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Մավաս գրուպ>> ՍՊ ընկերության գույքի կազմում ընդգրկված գույքերը աճուրդով վաճառելու մասին

12.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Մավաս Գրուպ>> ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Նարեկ Նազարյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

28.09.2020թ.՝ ժամը 11:00-ին նշանակված <<Մավաս գրուպ>> ՍՊ ընկերության գույքի կազմում ընդգրկված գույքերի բաց դասական կրկնաճուրդ չի կայացել հայտ չլինելու պատճառով: 04.12.2020թ.՝ ժամը 11:00-ին ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակում տեղի կունենա <<Մավաս գրուպ>> ՍՊ ընկերության գույքի կազմում ընդգրկված գույքերի բաց դասական կրկնաճուրդը՝ 5 առանձին լոտերով:
Լոտ N 1. ՀՀ, Կոտայքի մարզ, Ձորաղբյուր համայնք, 5-րդ դաշտ, թիվ 10 հասցեում գտնվող Ջերմոց/հողամաս: Ջերմոցը կառուցվել է 13930.28քմ մակերես զբաղեցնող հողամասի վրա, որից վարելահող՝ 8703.98քմ, արդյունաբերության և արտադրական օբյեկտների հողամաս՝ 5226.3քմ: Հողամասը ծանրաբեռնված է մեկ շինությամբ՝ 5226.3քմ մակերեսով ջերմոց: Հողամասի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական և արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության: Գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ վարելահող և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների: Տեխնիկական ջեռուցում՝ ջեռուցման համակարգ՝ կաթսա, անվտանգության կափույր, ընդարձակման բակ, ղեկավարման վահանակ, ծխատարի շարժիչ, պարարտանյութերի շաղախման հանգույց՝ իրիգացիոն հանգույց, մաքուր ջրի տարողություն՝ ցինկապատ, երկաթյա մաքուր ջրի բակ, կաթուցիկ ինժեկտոր, հովացման համակարգ՝ ռեդուկտոր շարժիչ, պատուհանների ռեդուկտոր՝ մեծ, ռեդուկտոր՝ փոքր: Ծանրաբեռնված է օգտագործման իրավունքով: Հնարավոր վտարումը իրականացվում է գնորդի կողմից: Մեկնարկային գինն է 192 915 000 ՀՀ դրամ:
Լոտ N 2. ՀՀ, Կոտայքի մարզ, Ձորաղբյուր համայնք, 5-րդ դաշտ, թիվ 10/32 հասցեում գտնվող Ջերմոցներ և Սառնարաններ: Ջերմոցները և սառնարանները կառուցվել են 34727քմ մակերես զբաղեցնող հողամասի վրա, որից վարելահող՝ 92քմ, արդյունաբերության և արտադրական օբյեկտների հողամաս՝ 34635քմ: Հողամասը ծանրաբեռնված է մի քանի շինությամբ՝ 33122.83քմ մակերեսով ջերմոց, 79.5քմ և 106.5քմ մակերեսներով սառնարաններ: Հողամասի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական և արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության: Գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ վարելահող և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների: Տեխնիկական ջեռուցում՝ ջեռուցման համակարգ՝ կաթսա, անվտանգության կափույր, ընդարձակման բակ, ղեկավարման վահանակ, ծխատարի շարժիչ, պարարտանյութերի շաղախման հանգույց՝ իրիգացիոն հանգույց, մաքուր ջրի տարողություն՝ ցինկապատ, երկաթյա մաքուր ջրի բակ, կաթուցիկ ինժեկտոր, հովացման համակարգ՝ ռեդուկտոր շարժիչ, պատուհանների ռեդուկտոր՝ մեծ, ռեդուկտոր՝ փոքր: Ծանրաբեռնված է օգտագործման իրավունքով: Հնարավոր վտարումը իրականացվում է գնորդի կողմից: Մեկնարկային գինն է 1 092 780 000 ՀՀ դրամ:
Լոտ N 3. ՀՀ, Կոտայքի մարզ, Ձորաղբյուր համայնք, Ջերմոցների փ. թիվ 1 հասցեում գտնվող ջերմոց: Ջերմոցը կառուցվել է 21855քմ մակերես զբաղեցնող հողամասի վրա, որից վարելահող՝ 1595քմ, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամաս՝ 20260քմ: Հողամասը ծանրաբեռնված է մեկ շինությամբ՝ 20211.34քմ մակերեսով ջերմոց: Հողամասի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական և արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության: Գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ վարելահող և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների: Ջեռուցման համակարգ՝ կաթսա՝ F.H. Crone, CLW-145, 2014թ., ընդարձակման բակ, ղեկավարման վահանակ՝ZANTINGH, պարարտանյութերի շաղախման հանգույց՝ իրիգացիոն հանգույց, մաքուր ջրի տարողություն՝ ցինկապատ, կաթիլային ինժեկտոր, հովացման համակարգ՝ ռեդուկտոր շարժիչ, պատուհանների մեծ ռեդուկտոր, CO2 համակարգ, ստվերացման համակարգ, Կախովի գաթերներ բույսերի համար: Ծանրաբեռնված է օգտագործման իրավունքով: Հնարավոր վտարումը իրականացվում է գնորդի կողմից: Մեկնարկային գինն է 1 316 340 000 ՀՀ դրամ:
Լոտ N 4. ՀՀ, Կոտայքի մարզ, Ձորաղբյուր համայնք, 5-րդ դաշտ, 10/28 հասցեում գտնվող սառնարան: Սառնարանը կառուցվել է 1000քմ մակերես զբաղեցնող հողամասի վրա: Հողամասը ծանրաբեռնված է մեկ շինությամբ՝ 922.4քմ մակերեսով սառնարան: Հողամասի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության: Գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների: Մեկ հարկանի բետոնե փակ կառույց, կառավարվող մեխանիզմով դարպաս, օդափոխիչները CARRIER 30HS, առկա է էլ. մատակարարում: Ծանրաբեռնված է օգտագործման իրավունքով: Հնարավոր վտարումը իրականացվում է գնորդի կողմից: Մեկնարկային գինն է 107 820 000 ՀՀ դրամ:
Լոտ N 5. ՀՀ, Կոտայքի մարզ, Ձորաղբյուր համայնք հասցեում գտնվող հողամաս: Հողամասի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական: Գործառնական նշանակությունը՝ վարելահող:
Հողամասը տեղազննման օրվա դրությամբ գտնվում էր անմշակ վիճակում: Այն իրենից ներկայացնում է 4-րդ կարգի անջրդի հողամաս: Կադաստրային ծածկագիրը՝07-042-0301-0046: Մեկնարկային գինն է 3 690 000 ՀՀ դրամ:
Վերոնշյալ գույքերի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել <<Մավաս գրուպ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Նարեկ Նազարյանին:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Աճուրդի նախավճարը կազմում է լոտի գնի 5%-ը: Աճուրդի նախավճարը պետք է մուծվի սնանկության հատուկ հաշվին (ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-220533332999000) մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ՀՀ ք.Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել, <<Մավաս գրուպ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ն.Նազարյանին (հեռ. +374 98 05 16 16) կամ այցելել Երևան, Արշակունյաց 5:

Հասցե` ՀՀ, ք. Երևան Մովսես խորենացի 209 շենք, բն 22

Հեռ..` +37498051616

Էլ. փոստ`