Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Արման Արարատի Մեհրաբյանի պարտավորությունների ապահովման համար <<Յունիբանկ>> ԲԲԸ-ում գրավադրաված, պարտապանին և 3-րդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

13.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/Ձ Արման Արարատի Մեհրաբյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Անտոնյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. նոյեմբերի 05-ին Ա/Ձ Արման Արարատի Մեհրաբյանի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2020թ. դեկտեմբերի 04-ին, ժամը 12:00-ին Ա/Ձ Արման Արարատի Մեհրաբյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Անտոնյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Դատարանի թիվ ՍՆԴ /2147/04/19 վճռով սնանկ ճանաչված Ա/Ձ Արման Արարատի Մեհրաբյանի պարտավորությունների ապահովման համար <<Յունիբանկ>> ԲԲԸ-ում գրավադրաված, պարտապանին և 3-րդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի աճուրդը բաց դասական եղանակով, երեք լոտերով
Գույքը իրենից ներկայացնում է՝

ԼՈՏ 1. ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Գրիբոյեդովի փող., 4 շենք, թիվ 19 բնակարան :
Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 6.930.000 ՀՀ դրամ:
ԼՈՏ 2. ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Գրիբոյեդովի փող., 4 շենք, թիվ 22 բնակարան :
Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 5.850.000 ՀՀ դրամ:
ԼՈՏ 3. ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Ռուսթավի փող., թիվ 1Գ հասցեի անշարժ գույք :
Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 7.434.000 ՀՀ դրամ:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման և վտարման հետ կապված ծախսերը: Բնակարնները բնակեցված են, որոնց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից :
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում՝ բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ /այսուհետ՝ հայտ/ ներկայացնել ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու /տրամադրելու/ համար:
Հայտում պետք է նշվեն.
1) Հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի /նրա անունից հանդես եկող անձի/ անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) Հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
3) Պարտապանի անվանումը /ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը./
4) Աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) Կառավարչի անունը, ազգանունը.
6) Հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտը ստորագրվում է հայտատուի / նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի/ կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
1) Լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) Լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
3) Լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) Իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) Անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ Ա/Ձ Արման Արարատի Մեհրաբյանի սնանկության գործով դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին՝ <<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲԸ թիվ 6 մասնաճյուղ 16051015724311 հաշվեհամարին:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝տասն օրվա ընթացքում՝ նվազեցնելով աճուրդի մասնակցության վճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Եթե վերը նշված ժամկետում կառավարչի՝ որպես վաճառողի, աճուրդի հաղթողի՝ որպես գնորդի /գրավատուի/ և այլ անձի՝ որպես գրավառուի, միջև կնքվում է առուվաճառքի և գրավի /հիփոթեքի/ պայմանագիր, ապա այդ պայմանագրով գույքի վաճառքի գնի վճարման ժամկետը սահմանվում է պայմանագրի կնքման օրվանից՝ 5 աշխատանքային օր: Սույն կետում նշված կարգով վաճառքի գինն ամբողջությամբ չմուծվելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ այդ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ կարող են աճուրդին նախորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում դիմելով կառավարիչ Արմեն Անտոնյանին /հեռ.099 69 10 02/, հասցե՝ք. Երևան, Արշակունյաց 5, 401 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող.5, 401 սենյակ

Հեռ..` +374 99 69 10 02

Էլ. փոստ`