Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արման Պետրոսյանի սնանկության գործով առկա գույքն աճուրդով վաճառելու մասին

14.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արման Պետրոսյանի սնանկության գործով կառավարիչ Շ.Ղազարյան
<Սնանկության մասին> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

10.11.2020թ. ժամը 13:15-ին ք.Երևան Օտյան 53/2 հասցեում նշանակված Արման Պետրոսյանի սնանկության գործով աճուրդը տեղի չի ունեցել՝ հյատ չլինելու պատճառով:
Կրկնաճուրդը նշանակվել է 03.12.2020թ.-ին ժամը 13:15-ին՝ ք.Երևան Օտյան 53/2 հասցեում:
Լոտ 1. ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Մուղնի, 6-րդ թաղ., թիվ 77 հասցեում գտնվող անշարժ գույք:
Գույքի նկարագիր՝ սեփականության վկայական թիվ 27082014-02-2020, շինության ընդհանուր մակերեսը՝ 368,5քմ, պարիսպը 19քմ, 2 հարկ՝ իր նկուղային հարկով, շինության հիմքը ե/բ, շինության պատերը քար, կառուցման տարեթիվը 2006թ., միջհարկային ծածկը ե/բ, շինության տանիքը մետաղյա, մուտքի դուռը մետաղյա, ներսի դռները փայտ, պատուհանները մետաղապլաստե, հատակը՝ մասամբ կերամիկական սալիկ, մասամբ մանրատախտակ, ունի ջրամատակարարում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում, հողամասի չափը 970քմ,կադաստրային ծածկագիրը՝ 02-001-0364-0032:: Մեկնարկային գինը՜60, 390,000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է փոխանցվեն ՙՀայբիցնեսբանկ՚ ՓԲԸ-ում բացված թիվ 1150001854274239 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Շաքե Ղազարյանին՝ հեռ. 094-10-88-31:

Հասցե` Երևան, Ս. Զորավարի 2

Հեռ..` +374 94 108 831

Էլ. փոստ`