Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Մարտի Գրուպ» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

15.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Մարտի Գրուպ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

13.11.2020թ. ժամը 15:00-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 311 դահլիճ հասցեում նշանակված «Մարտի Գրուպ» ՍՊԸ -ի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով :
15.12.2020թ. ժամը 15:00-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 311 դահլիճ հասցեում կկայանա «Մարտի Գրուպ» ՍՊԸ-ի ԼԴ4/0026/04/17սնանկության գործով նրա վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի օգտին գրավադրված «Մարտի Գրուպ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 4 առանձին լոտերով:
Լոտ 1. Բեռնատար ավտոմեքենա՝ Մակնիշը MAN TGA 460A, պետ. համարանիշը 860 LL 36, արտադրությունը 2000թ., գտնվում է Թբիլիսի քաղաքում, շարժիչը վթարված, մեկնարկային գինը 1,862,000 ՀՀ դրամ:
Լոտ 2. Բեռնատար ավտոմեքենա՝ Մակնիշը MAN TGA 18480, պետ. համարանիշը 581 LL 36, արտադրությունը 2004թ., շարժիչը վթարված, մեկնարկային գինը 2,276,000 ՀՀ դրամ:
Լոտ 4. Կիսակցորդ-առնարան՝ Մակնիշը LAMBERET LVFS3F1R, պետ. համարանիշը 724 L 01, արտադրությունը 2002թ., մեկնարկային գինը 1,904,000 ՀՀ դրամ:
Լոտ 5. Կիսակցորդ-առնարան՝ Մակնիշը SCHMITZ SK-024, պետ. համարանիշը 538 L 01, արտադրությունը 2002թ., մեկնարկային գինը 1,540,000 ՀՀ դրամ:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են փոխանցումով «Մարտի Գրուպ» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Աբովյան մասնաճյուղ 2471003034670000:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով սահմանվում է մուտքի վճար՝ 5000 ՀՀ դրամ, որը վճարվում է սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները և աճուրդի մասնակից չհամարվող անձիք մինչև 10.12.2020թ. ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես կանխավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել «Մարտի Գրուպ»ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղ. 94/1

Հեռ..` +374 91 95 58 81

Էլ. փոստ`